Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում են կղզու Կենտրոնական օդերևութաբանական վարչությունը։
Աղբյուրի փոխանցմամբ, այս պահին ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ չկան։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է ծովում՝ Իլան քաղաքի արևելքից 39,4 կմ հեռավորության վրա։ Ըստ աղբյուրի, ամենաուժեղ ցնցումները զգացվել են Իլան և Հուալյան շրջանների մի քանի բնակավայրերում։
Հավելենք, որ վերջին օրերին Թայվանի արևելյան ափերի մոտ սա առաջին երկրաշարժը չէ։ Հոկտեմբերի 24-ի գիշերը նույն շրջանում՝ 10 րոպե տարբերությամբ, երկու երկրաշարժ էր գրանցվել՝ 5,0 և 4,8 մագնիտուդով։ CWA-ի տվյալներով՝ դրանց էպիկենտրոնները եղել են ծովում՝ Հուալյան քաղաքից համապատասխանաբար 31,2 և 30,4 կմ դեպի արևելք։ Այդ երկրաշարժերի հետևանքով ևս ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ չէին հաղորդվել։


















































Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
Ուժգին երկրաշարժ Չինաստանում. կան զոհեր և վիրավորներ
Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Ո՞վ էր այսօր ինքնասպանություն գործած զինվորը. հայտնի է պատճառը
Ինչո՞ւ են կանայք գինեկոլոգի այցելությունը և դաշտանադադարի հաղթահարման շրջանը բժշկին վստահելը դարձն...
Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վ...
Գոռավանցի «օրենքով գող»` հանգուցյալ Մարզպետունի Պետրոսյանի որդուն` Գոռ Պետրոսյանին իրավապահները ձերբ...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
Լիլիթ Ստեփանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
«Շերեմետևո» օդանավակայանում գրող Ռուբեն Փաշինյանին 7 ժամ սպասեցրել են ու հետ ուղարկել Հայաստան
Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու բեռնատար. բուժառուն մահացել է
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը. «Ժողովու...