Երկարաձգվել է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի կալանքի ժամկետը
2026 թվականի հոկտեմբերի 19-ին Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանի և դպրոցների տնօրենների գործով առաջին դատական նիստը։
Քրեական գործը Հակակոռուպցիոն դատարան է ստացվել 2026 թվականի հոկտեմբերի 14-ին։ Այս մասին Iravaban.net-ը, հղում անելով Դատալեքս դատական տեղեկատվական հարթակին։
Աղբյուրի փոխանցմամբ, դատական նիստի ընթացքում քննարկվել է մեղադրյալ Կարեն Զազյանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը։ Որի ընթացքում դատարանը որոշել է նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգել 3 ամսով։
Հաբելենք, որ նույն նիստում քննարկվել է նաև մեղադրյալ Փ․Ս․-ի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու հարցը.Դատարանը որոշել է նրա նկատմամբ ընտրված կալանքը փոխարինել վարչական հսկողությամբ և բացակայելու արգելքով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝
2026 թվականի սեպտեմբերի 8-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը և դպրոցների տնօրենները ձերբակալվել են։


















































Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել
ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգը կբարդանա
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Ո՞վ էր այսօր ինքնասպանություն գործած զինվորը. հայտնի է պատճառը
Ինչո՞ւ են կանայք գինեկոլոգի այցելությունը և դաշտանադադարի հաղթահարման շրջանը բժշկին վստահելը դարձն...
Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վ...
Գոռավանցի «օրենքով գող»` հանգուցյալ Մարզպետունի Պետրոսյանի որդուն` Գոռ Պետրոսյանին իրավապահները ձերբ...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
Լիլիթ Ստեփանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
«Շերեմետևո» օդանավակայանում գրող Ռուբեն Փաշինյանին 7 ժամ սպասեցրել են ու հետ ուղարկել Հայաստան
Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու բեռնատար. բուժառուն մահացել է
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը. «Ժողովու...