Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
Այսօր Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Երկրի ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով 07:00-ին և կաշխատեն մինչև 20:00-ը։ Նախագահի պաշտոնի համար պայքարում են գործող նախագահ Իլիանա Յոտովան և նախկին վարչապետ Անդրեյ Գյուրովը։ Ֆրանսիական AFP գործակալության փոխանցմամբ՝ նախկին լրագրող Յոտովան, ինչպես նաև Բուլղարիայի նախկին նախագահ Ռումեն Ռադևը, հանդես են գալիս Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների պահպանման օգտին։ Իսկ Գյուրովը ներկայացնում է արևմտամետ քաղաքական դիրքորոշում։ Բուլղարիայի նախագահն ընտրվում է հինգ տարի ժամկետով և չի կարող պաշտոնավարել ավելի քան երկու ժամկետ։
Հիշեցնենք, որ երկրում ընտրությունների առաջին փուլը կայացել էր մեկ շաբաթ առաջ, սակայն թեկնածուներից ոչ մեկը չէր ստացել հաղթանակի համար անհրաժեշտ ձայների մեծամասնությունը։ Թեկնածուներից Իլիանա Յոտովան հավաքել էր ձայների 34,76 տոկոսը, իսկ Անդրեյ Գյուրովը՝ 31,95 տոկոսը։ Առաջին փուլի ընտրություններին մասնակցությունը ռեկորդային ցածր է եղել` 23 տոկոսից պակաս։
Հավելենք, որ երկրի նախագահի պաշտոնի համար պայքարում էր ընդհանուր առմամբ 27 թեկնածու։


















































Ֆլավիու Բոլսոնարուն կարող է մնալ Միացյալ Նահանգներում այնքան ժամանակ, որքան ցանկանում է. Թրամփ
Հռոմի Լևոն XIV Պապը փոստով քվեաթերթիկ է ուղարկել Չիկագոյից ԱՄՆ միջանկյալ ընտրությունների համար
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական ընտրությունների հաղթողը
Այս ընտրությունների արդյունքները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է ՀՀ-ում ժողովրդավարությունը թաղող ուժ․ «Ուժեղ Հայաստան»
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Ո՞վ էր այսօր ինքնասպանություն գործած զինվորը. հայտնի է պատճառը
Ինչո՞ւ են կանայք գինեկոլոգի այցելությունը և դաշտանադադարի հաղթահարման շրջանը բժշկին վստահելը դարձն...
Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վ...
Գոռավանցի «օրենքով գող»` հանգուցյալ Մարզպետունի Պետրոսյանի որդուն` Գոռ Պետրոսյանին իրավապահները ձերբ...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
Լիլիթ Ստեփանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
«Շերեմետևո» օդանավակայանում գրող Ռուբեն Փաշինյանին 7 ժամ սպասեցրել են ու հետ ուղարկել Հայաստան
Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու բեռնատար. բուժառուն մահացել է
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը. «Ժողովու...