Այս ընտրությունների արդյունքները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է ՀՀ-ում ժողովրդավարությունը թաղող ուժ․ «Ուժեղ Հայաստան»
Հոկտեմբերի 25-ին Հայաստանի թվով 19 համայնքում տեղի ունեցած տեղական ինքակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները հերթական անգամ եկան ապացուցելու՝ Նիկոլ Փաշինյանն ուժեղ է ընտրակեղծիքների հարցում, թույլ՝ Ալիևի առջև, այս մասին հայտարարությամբ է հանդես եկել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։
«Այս ընտրությունների արդյունքները ևս մեկ անգամ փաստեցին` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ։
Ստեփանավանում մեր թեկնածուն գիտեր, որ իրեն կարող են ձերբակալել, սակայն, գիտակցելով այդ վտանգը, որոշեց առաջադրվել, քանի որ Հայաստանին ժողովրդավարություն է անհրաժեշտ։
Դաս չքաղելով ԵԽԽՎ վերջին զեկույցից, որում խոսվում էր հունիսին կայացած համապետական ընտրությունների ժամանակ իշխող ուժի կողմից կիրառված մեծամասշտաբ ընտրախախտումների մասին, «Քաղաքացիական պայմանագիր»-ը նույն ձեռագրով գործեց նաև ՏԻՄ ընտրությունների ժամանակ։
Քաղաքական հակառակորդների կալանավորումները, ընտրության օրը ընդդիմադիր ավագանու անդամների ձերբակալությունները, վախի մթնոլորտի տարածումը, ընտրատեղամասերում ուղղորդված քվեարկությունները, ընտրություններից առաջ պետական բյուջեից հսկայական միջոցների հատկացումն ընտրությունների պատրաստվող համայնքներում, ՔՊ-ականների կողմից քաղաքացուն բնակարան տալու խոստումն ու այլ քայլերը վկայում են միայն մեկ բանի մասին՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ն արդար ընտրություններով Հայաստանում չի կարող հաղթել։
«Ուժեղ Հայաստան»-ը համոզված է, որ ժողովրդավարության և առանց զիջումների խաղաղության համար պայքարը հաղթանակով է ավարտվելու, սակայն, գիտակցում է, որ այդ հաղթանակին հնարավոր չէ հասնել ընդամենը մի քանի ամսում։
Այսօր, առավել քան երբևէ, մենք պետք է համախմբվենք որպես ազգ և միասնական պայքարենք հանուն առանց զիջումների խաղաղության։
«Ուժեղ Հայաստանը»-ը Փաշինյանի իշխանության ուժեղ այլընտրանքն է, հետևապես, ինչպես Ստեփանավանում, այնպես էլ այլ համայնքներում շարունակելու ենք աշխատել և իրականացնել սոցիալական ու տնտեսական զարգացման ծրագրեր:
Մենք շարունակելու ենք գործել ի շահ մեր ժողովրդի և վստահ ենք՝ ուժեղ Հայաստան ունենալու ենք»,- ասվում է հայտարարությունում։


















































Իշխանություններին այս ընդդիմությունը «ձեռք չի տալիս». Աբրահամյան
Կիրակի օրը տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ունեցել ենք 54 ահազանգ. ՆԳ նախարար
ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները
Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատությու...
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Կրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխան...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված
Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը