1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են 1 տրիլիոն 638 միլիարդ դրամ․ ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առաջին 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:
Առաջին տեղում «Մոբայլ Սենթր»-ն է։ Ցանկում երկրորդը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, երրորդը՝ «Գրանդ Տոբակո»-ն։ Չորրորդ հորիզոնականում «Գազպրոմ Արմենիա»-ն է, հինգերորդում՝ «Արդշինբանկ»-ը, վեցերորդում՝ «Ամերիաբանկ»-ը, յոթերորդում՝ «Սոֆթ Կոնստրակտ»-ը, ութերորդում՝ «Դիջիթեյն»-ը, իններորդում՝ «Ֆիլիպ Մորիս Արմենիա»-ն, իսկ 10-րդ հորիզոնականում «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ն է։
1,000 խոշոր հարկ վճարողների կողմից 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է 1 տրիլիոն 638 միլիարդ դրամ՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը 199 միլիարդ դրամով․ նախորդ տարվա ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 439 միլիարդ դրամ:
Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է 1 տրիլիոն 367 միլիարդ դրամ․ պետական բյուջե է մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 188 միլիարդ դրամ։
Մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է 271 միլիարդ դրամ․ պետական բյուջե է մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 10 միլիարդ դրամ։
1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքի «Տեղեկություն հարկ վճարողների վերաբերյալ» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:


















































Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատությու...
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Կրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխան...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված
Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը