Կաշառքի գործով զինկոմ է կալանավորվել. Hraparak
Մոտ 2 շաբաթ առաջ կաշառքի գործով կալանավորվել է ՀՀ ՊՆ Վայոց ձորի զինվորական կոմիսար Գագիկ Գրիգորյանը։ Այս մասին հաղորդում է Hraparak.am-ը։
Ըստ աղբյուրի, բանակի թեման քարոզչական դրոշակ դարձրած իշխանականները խնամքով թաքցնում են այդ փաստը, քանի որ Գրիգորյանն ամուր թիկունք ունի վերեւներում։ Նա ՆԳՆ ոստիկանության Վայքի բաժնի պետ Գեւորգ Գրիգորյանի եղբայրն է։ Կալանավորվածը, ըստ լուրերի, պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանի մտերիմն է։ Գագիկ Գրիգորյանը, ըստ տեղացիների, զինվորական ճանապարհ չի անցել, ասում են՝ գնդապետի կոչումն էլ ստացել է իր կապերի շնորհիվ, ավելի շատ գործարարությամբ է զբաղվել։ Ղեկավարությունն ու մտերիմները հույս ունեն, որ նա շուտով վերադառնալու է իր պաշտոնին, այդ պատճառով փոխարինող չեն նշանակել, սակայն երկու շաբաթ է՝ նրա աշխատասենյակը կապարակնքված է, բնակիչներն այս օրերին որեւէ տեղեկանք կամ փաստաթուղթ չեն կարողանում զինկոմիսարիատից վերցնել։


















































ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել, ով մասնակցել է Ռուսաստանի դեմ ընթացող մարտական գործողություններին
Արսեն Գեւորգյանին երկու ամսով կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը
Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է
Երևանում դանակահարության դեպքով 7 անձ է ձերբակալվել․ 20-ամյա երիտասարդի կյանքը փրկվել է
Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատությու...
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Կրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխան...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված
Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը