Աննա Հակոբյանի «չվախենալու» կոչն ու քաղաքական պատասխանատվությունը ժողովրդի ուսերին ծանրացնելը
Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններից մեկ օր առաջ Աննա Հակոբյանը տեսանյութ հրապարակեց, անդրադառնալով մարզերում տիրող, իր բնորոշմամբ, վախի մթնոլորտին։ Նրա ձևակերպմամբ ընդդիմությունը վախենում է պարտվել և ընտրակաշառք է բաժանում, իշխանությունն էլ վախենում է պարտվել և իր ունեցած հնարավորություններով է պայքարում «կաբինետ, պադավատ, պեչատ»։ Իսկ հետո նա դիմեց ժողովրդին, եթե ընտրակաշառք եք վերցրել, վերադարձրեք այդ «կեղտոտ փողը»։
Առաջին հայացքից սա արդարության, ազնիվ ընտրությունների և քաղաքացու խղճի մասին խոսք է։ Բայց քաղաքական խոսքը պետք է գնահատել ոչ միայն ասվածով, այլև նրանով, թե ինչպես է կառուցվում դրա տրամաբանությունը։
Երբ քաղաքական համակարգի խնդիրները ներկայացվում են որպես ժողովրդի վախկոտության խնդիր, պատասխանատվության մի մասը տեղափոխվում է հենց քաղաքացու ուսերին։
Իսկ ինչի՞ց կարող է վախենալ մարզի բնակիչը։ Միայն ընտրակաշա՞ռք վերցնելուց հետո խիղճը տանջվելուց։ Թե՞ նաև այն մտքից, որ իր ընտանիքի անդամը կարող է աշխատանք կորցնել, որ համայնքում բոլորը ճանաչում են բոլորին, որ տեղական իշխանության հետ հարաբերությունները երբեմն առնչվում են ամենօրյա կյանքի հարցերին, որ սեփական կարծիք ունեցող մարդկանց նկատմամբ կիրառվում է 1937թ մեթոդները ։
Այս հարցերը չեն կարող լուծվել «մի՛ վախեցեք» կոչով։ Եթե մարդն իսկապես վախենում է, ապա պետության գործն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ նրա իրավունքը պաշտպանված լինի անկախ նրանից, թե ում օգտին է քվեարկում։
Այստեղ էլ առաջանում է հայտարարության ամենահետաքրքիր հակասությունը։ Աննա Հակոբյանը միաժամանակ խոսում է ընդդիմության ենթադրյալ անազնիվ միջոցների և իշխանության վարչական հնարավորությունների մասին։ Բայց եթե իշխանությունն ունի «կաբինետ, պադավատ, պեչատ», ապա տրամաբանական հաջորդ հարցն այն է, թե ինչպե՞ս է ապահովվում, որ այդ ռեսուրսները չազդեն ընտրողի ազատ կամքի վրա։
Այդ հարցին պատասխանելու փոխարեն ժողովրդին ասել, թե ինքը ինչի՞ց է վախենում, նշանակում է քննարկման կենտրոնը տեղափոխել համակարգից դեպի անհատ։
Սա կարելի է դիտարկել որպես քաղաքական հռետորաբանության մանիպուլյատիվ ազդեցության հնարավոր օրինակ։
Քաղաքացու համարձակությունը քաղաքական ուժի օգտին քվեարկելու պատրաստակամությունը չէ։ Այն սեփական ընտրությունն առանց ճնշման կատարելու և դրա համար հաշվետվողականություն պահանջելու իրավունքն է։
Այդուհանդերձ վախի մթնոլորտի ազդեցության մեկ փաստ հաստատվեց երեկվա ընտրությունների արդյունքում ՔՊ֊ի ձայների մեծամասնություն ստանալը ։ Հետաքրքիր է համայնքներում Աննա Հակոբյանին էին լսե՞լ ու անվախ ընտրել ՔՊ֊ին , թե վախի այլ գործոններ էլ կային ։


















































Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատությու...
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Կրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխան...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված
Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը