Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վահան Քերոբյան
Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը գրառում է արել.
«Իմ սիրելի դստրիկը՝ իմ հինգ հրաշալի ձագերից մեկը, աննկուն կամքի, անսահման աշխատասիրության և իր բնածին տաղանդները հետևողականորեն զարգացնելու շնորհիվ հասավ իր նպատակին՝ մասնակցել «Մանկական Եվրատեսիլին» և, Աստծո կամոք, միանգամից կրկնապատկեց հաջողությունը՝ դառնալով այդ փառատոնի թագուհին։
Բերկրանքը ժայթքում է իմ բոլոր բջիջներից։ Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը։
Բայց խոսքս հատուկ ուղղում եմ նաև բոլոր հայրերին. եղբայրնե՛ր, զբաղվե՛ք ձեր երեխաներով մանրամասնորեն։ Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի։ Երեխաների տաղանդները զարգացնելն այնքան լուրջ գործ է, որ երկու ծնողի ամբողջական ներգրավվածությունն է պահանջում»։
Հիշեցնենք՝ Քերոբյանի դուստրը՝ Հայաստանի ներկայացուցիչ 13-ամյա Նարե Քերոբյանը, հոկտեմբերի 25-ին հաղթել է Մալթայում կայացած «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի միջազգային մրցույթում։


















































«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանի պատվիրակությունը մեկնել է Մալթա
Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատությու...
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Կրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխան...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված
Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը