Օլեշկիում սկսվել է ԱՄՆ-ի միջնորդությամբ համաձայնեցված հրադադարը
Երեքշաբթի տեղական ժամանակով 03:00-ին ուժի մեջ է մտել Ուկրաինայի Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքի համար համաձայնեցված հրադադարի ռեժիմը։ Այս մասին հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունն ու Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։ Տեղեկությունը հաստատել են նաև մարդու իրավունքների պաշտպաններ Յանա Լանտրատովան և Դմիտրի Լուբինեցը։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Աղբյուրի հաղորդմամբ, ռուս և ուկրաինացի զինվորականները պայմանավորվել են դադարեցնել կրակը, որպեսզի ռազմաճակատի գծին փաստացի մոտ գտնվող քաղաք հասնեն մարդասիրական օգնություն տեղափոխող շարասյուները, իսկ հեռանալ ցանկացող բնակիչները կարողանան անվտանգ տարհանվել։ Հիշեցնենք, որ լռության ռեժիմի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել անցած շաբաթ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կնոջ՝ Մելանյա Թրամփի և Հռոմի պապ Լևոն XIV-ի միջնորդությամբ, որն այդ մասին խնդրել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ անձնական հեռախոսազրույցների ժամանակ։


















































Ռուսաստանի զինված ուժերը Խերսոնի մարզում հրադադար կհաստատեն 2026 թվականի հոկտեմբերի 27-ից
Հրադադարը Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայի նվազագույն պահանջն է. Զելենսկի
Ռուսաստանը հարվածել է վեց էներգետիկ թիրախների՝ չնայած հրադադարին. Զելինսկի
Զելենսկին հրադադար չի վաստակել, ՌԴ-ն չի խաբվի նրա հայտարարություններով. Լավրով
ՌԴ-ն ոչ թե զինшդադար է ցանկանում, այլ երկարատև խաղաղություն. Պեսկով
Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատությու...
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Կրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխան...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված
Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը