Հուսահատությունը մեղք է. Շարմազանով
Հայաստանի թշնամիների նպատակն այն է, որ մենք կորցնենք մեր գենետիկ հիշողությունը, մեր անկախության ձգտումը, մեր արժեքային համակարգն ու հրաժարվենք մեր։ Նման գրառում է արել իր Ֆեյսբուքյան էջում ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
Ամբողջական գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Հուսահատությունը մեղք է:
Հայաստանի թշնամիների նպատակն այն է, որ մենք կորցնենք մեր գենետիկ հիշողությունը, մեր անկախության ձգտումը, մեր արժեքային համակարգն ու հրաժարվենք մեր, այսպես կոչված, ազգային ու պատմական կաղապարներից: Իմ՝ քաղաքականության մեջ մնալու հիմնական նպատակներից մեկը հետևյալն է, որ եթե ես նույնիսկ միայնակ մնամ, ես խոսելու եմ, որ Արցախը հայկական ու օկուպացված է Ադրբեջանի կողմից, որ 2015թ. ցեղասպանությունը եղել է, ու Թուրքիան պիտի դրա համար ներողություն խնդրի, որ Հայաստան պետությունը պետք է ունենա ազգային նկարագիր, և, որ բոլոր խնդիրներով հանդերձ՝ 1991-2018թթ. Հայաստանը պատմության մեջ մնալու է որպես երկու հայկական ազգային պետություններ ունեցող ոսկեդարյան Հայաստան, և ես ամեն ինչ անելու եմ, որ այդ արժեքներն ապագա սերունդները չմոռանան: Իրենց նպատակն է, որ մենք ամեն ինչ մոռանանք, Ալիևը չափ տա, մենք էլ Զեյնաբի տակ պարենք: Ես թշնամության կոչ չեմ անում, ինքս ինտերնացիոնալ ընտանիքում ծնված, մեծացած մարդ եմ: Շատ լավ գիտեմ՝ ինչ բան է խաղաղությունը, լավն ու վատը: Բայց մենք նախ և առաջ չպետք է հրաժարվենք մեր պատմությունից:
Չի կարող ինչ-որ մեկը կամ մի խմբակ ինձ ասել՝ Արցախը քո հայրենիքը չէ, քո հայրենիքը միայն սա է: Իմ հայրենիքը և՛ Տրապիզոնն է, և՛ Կոնստանդնուպոլիսը, և՛ Կարսը, և՛ Էրզրումը, և՛ Ստեփանակերտը: Հայրենիքի սահմանները գծվում են Աստծո կողմից, պետությունների սահմանները՝ մարդկանց կողմից: Մարդկանց կողմից գծվածը փոփոխության կարող է ենթարկվել, Աստծո կողմից գծվածն անբեկանելի է: Մեր պատմական հայրենիքը Հայկական բարձրավանդակն է: Ժողովրդական զարթոնք էլի լինելու է: Երբ 1915թ. մենք ցեղասպանվում էինք, ոչ մեկի մտքով չէր անցնում, որ 3 տարի հետո հայ ժողովուրդը Մայիսյան հերոսամարտեր է տալու: Եթե մեր գենետիկ հիշողությունը կորցրեցինք, բույսից էլ բեթար ենք լինելու: Ինչպես Հրանտ Մաթևոսյանն էր ասում, մարդն ու անասունն իրարից տարբերվում են հիշողությամբ»,- մասնավորապես գրել է նա։


















































Բահրեյնում կմասնակցեմ «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին. Միրզոյան
Մեկնարկել է «Գթության խոհանոց» ծրագրի 33-րդ շրջանը. Ավինյան
Այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրում, համազգային խայտառակություն է. Տոնոյան
Ու հենց դա 2016-ի ապրիլին Երևանում փաստեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով։ Բայց սա ամենը չէ. Շարմազանով
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Ո՞վ էր այսօր ինքնասպանություն գործած զինվորը. հայտնի է պատճառը
Ինչո՞ւ են կանայք գինեկոլոգի այցելությունը և դաշտանադադարի հաղթահարման շրջանը բժշկին վստահելը դարձն...
Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վ...
Գոռավանցի «օրենքով գող»` հանգուցյալ Մարզպետունի Պետրոսյանի որդուն` Գոռ Պետրոսյանին իրավապահները ձերբ...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
Լիլիթ Ստեփանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
«Շերեմետևո» օդանավակայանում գրող Ռուբեն Փաշինյանին 7 ժամ սպասեցրել են ու հետ ուղարկել Հայաստան
Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու բեռնատար. բուժառուն մահացել է
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը. «Ժողովու...