Երբ Աննա Հակոբյանի քայլերը հերքում են սեփական մտքերի իսկությունը
Նախ վախենում են իրարից, հետո լրատվական դաշտը դառնում է համերաշխ, և վերջում Աննա Հակոբյանը խոսում է այն ինչը Չինաստանում այդպես էլ չհասկացան ու կիսատ թողեցին առաջին տիկնոջը կրթելու դժվար խնդիրը։
Քաղաքական դաշտում թվում է սպիտակ աղավնու գործառույթ է ստանձնել վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Եվ երևի աղավնին իրավամբ սպիտակ կլիներ, եթե տապանից առաջինը լուրի հետևից չգնար ագռավը։
Սպիտակների և սևերի բաժանման հստակ սահմանագիծ սահմանած Նիկոլ Փաշինյանի կողակիցը անմեղ դեմք է ընդունում բոլոր այն դեպքերում, երբ մարդիկ ինքնությունը պահպանելու համար հիշեցնում են,որ իրենք փշալարերի այն կողմում են, որտեղ կեղծիքն է օրակարգային։
Օրինակ օրեր առաջ ՏԻՄ ընտրությունների ժամանակ «խաղաղության աղավնին» հորդորում էր չվախենալ և չվերցնել ընտրակաշառք։ Հակասական է չէ՞ միտքը։
Սովորաբար ընտրակաշառք վերցնողը վախենում է չբռնվելուց, բայց ոչ վերցնելուց։ Բայց քանի որ վերջինս սիրում է բարեպաշտ իր դիմակի տակ հրահրել, կամ մեղադրական նոտա հղել, ապա հարցը դառնում է հասկանալի։
Այսօր էլ նույն «բարի» կերպարը նեղվել է լրագրողական համերաշխությունից, որ վերջիններս լուսաբանում են նույն համաձայնեցված թեմաները. հավանաբար «Աշուն է ,անձրև» թեման լուսանցքից դուրս մնալուց նեղված է եկել այս եզրահանգման։
Եվ երբ վերջինս խորհուրդ է տալիս, թե տվյալ նյութը գրելուց ինչ նպատակ է հետապնդում լրագրողը ,առաջ է գալիս ևս մեկ հարց` իսկ ի՞նչ նպատակ է հետապնդում Աննա Հակոբյանի տվյալ ելույթը ։
Իսկ երբ բախվում ենք իրականությանը, հրապարակ է մտնում զավեշտը, որտեղ իշխանության ոչ մի ներկայացուցիչ հարցազրույց չի տալիս ընդդիմադիր լրատվական կայքերին, քանզի ներքին հրահանգ կա, հանկարծ հարցազրույց չտալ և ջրի երես չհանել սեփական տգիտությունը։
Միօրինակ թեմաներից դուրս կարող է արդյո՞ք Աննա Հակոբյանը հիշել գոնե մեկ թիմակցի, ով սեփական միտք է կարողացել արտահայտել։
Ի դեպ, այսօր ևս ինչպես միշտ Աննա Հակոբյանը իր գրառման մեկնաբանությունների բաժնից հեռացրեց ոչ միօրինակ մեկնաբանությունները և դաշտը թողեց իր իսկ խոսքերի կենդանի հերքմանը։
Արմինե Մելքոնյան


















































Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Ո՞վ էր այսօր ինքնասպանություն գործած զինվորը. հայտնի է պատճառը
Ինչո՞ւ են կանայք գինեկոլոգի այցելությունը և դաշտանադադարի հաղթահարման շրջանը բժշկին վստահելը դարձն...
Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վ...
Գոռավանցի «օրենքով գող»` հանգուցյալ Մարզպետունի Պետրոսյանի որդուն` Գոռ Պետրոսյանին իրավապահները ձերբ...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
Լիլիթ Ստեփանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
«Շերեմետևո» օդանավակայանում գրող Ռուբեն Փաշինյանին 7 ժամ սպասեցրել են ու հետ ուղարկել Հայաստան
Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու բեռնատար. բուժառուն մահացել է
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը. «Ժողովու...