Որքա՞ն կարելի է հանդուրժել, աչք փակել. Գալստյան
Երեկ զորամասում հրազենային վնասվածքից մահացած զինվորի դեպքի կապակցությամբ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրել է․
«ՆՈՐԻՑ ՑԱՎԱԼԻ ԼՈՒՐ…
Զորամասում հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել։
2026 թվականի առաջին տաս ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում մահացել է 34 զինծառայող։ Նրանցից 14-ի մահը պաշտոնապես դասակարգվել է որպես ծառայության հետ կապված։ Այսօր այդ թիվը դարձավ 35, ծառայության մեջ մահերինը՝ 15։
Սա պարզապես վիճակագրություն չէ։
Զինվորի կյանքը վիճակագրություն չէ։
Սա աղետ է, ողբերգություն, տապալում, անպատասխանատվություն։
Զինվորի մահը հերթական ցավակցական հայտարարությամբ չի կարելի փակված համարել։
ՉԻ ԿԱՐԵԼԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻ։
Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները: Որքա՞ն կարելի է հանդուրժել, աչք փակել։ Ո՞վ է պատասխան տալու այս իրավիճակի համար։
Հեռացեք, չեք կարողանում․․․
Ըստ Հելսինկիի Վանաձորի գրասենյակի՝
2010-2017 թթ. եղել է 299 ոչ մարտական մահ։
2018-2025 թթ.՝ 427 ոչ մարտական մահ։
2018-2025 ժամանակահատվածում ոչ մարտական մահերի թիվն աճել է մոտ 43%-ով»,- գրել է նա։


















































Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը
Կարմիր խաչը Մուսաևի հարցով կապի մեջ է համապատասխան իշխանությունների հետ. համաձայնության դեպքում կտեսակցեն
Սա խաղաղություն չէ, այսպես խաղաղություն չի լինում․ իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյան
Զինծառայող է վիրավորվել․ ՊՆ
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Ո՞վ էր այսօր ինքնասպանություն գործած զինվորը. հայտնի է պատճառը
Ինչո՞ւ են կանայք գինեկոլոգի այցելությունը և դաշտանադադարի հաղթահարման շրջանը բժշկին վստահելը դարձն...
Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վ...
Գոռավանցի «օրենքով գող»` հանգուցյալ Մարզպետունի Պետրոսյանի որդուն` Գոռ Պետրոսյանին իրավապահները ձերբ...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
Լիլիթ Ստեփանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
«Շերեմետևո» օդանավակայանում գրող Ռուբեն Փաշինյանին 7 ժամ սպասեցրել են ու հետ ուղարկել Հայաստան
Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու բեռնատար. բուժառուն մահացել է
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը. «Ժողովու...