Ռուսաստանն ու Ադրբեջանը ստորագրել են զրահատեխնիկայի արդիականացման ծրագիր
Ռուսաստանն ու Ադրբեջանը ստորագրել են զրահատեխնիկայի արդիականացման ծրագիր, որը նախատեսում է ռուսաստանցի մասնագետների աջակցությունը ադրբեջանական բանակի սպառազինության մեջ գտնվող մեքենաների վերանորոգման օբյեկտների ստեղծման գործում։ Այս մասին, «Коммерсантъ»-ի տեղեկություններով,
Բաքվում անցկացվող ADEX-2026 սպառազինությունների միջազգային ցուցահանդեսում հայտնել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը։
«Մենք այսօր ոչ միայն առաջարկում ենք մեր պատրաստի արտադրանքը, այլև, անշուշտ, մասնակցում ենք ռազմատեխնոլոգիական համագործակցությանը», -ասել է Շուգաևը «Звезда» հեռուստաալիքին տված մեկնաբանությունում։
Աղբյուրի փոխանցմամբ, ցուցահանդեսում Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորում է պաշտպանության փոխնախարար Վասիլի Օսմակովը։ Նա հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ։ Կողմերը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը և տարածաշրջանում խաղաղության պահպանումը։
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցում է 1994 թվականից։ Երկրի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ հայտարարել էր, որ ադրբեջանական բանակը ձգտում է համապատասխանել դաշինքի չափանիշներին և միաժամանակ շարունակում է արդիականացումը։


















































Ադրբեջանի ԶՈւ-ն ամրապնդել է դիրքերը նաև Սև լճի հատվածում
«Միջազգային զարգացմանն աջակցելու մասին» օրինագծի ներկայացումը կամրապնդի Ռուսաստանի ներկայությունն աշխարհում
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Ո՞վ էր այսօր ինքնասպանություն գործած զինվորը. հայտնի է պատճառը
Ինչո՞ւ են կանայք գինեկոլոգի այցելությունը և դաշտանադադարի հաղթահարման շրջանը բժշկին վստահելը դարձն...
Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վ...
Գոռավանցի «օրենքով գող»` հանգուցյալ Մարզպետունի Պետրոսյանի որդուն` Գոռ Պետրոսյանին իրավապահները ձերբ...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
Լիլիթ Ստեփանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
«Շերեմետևո» օդանավակայանում գրող Ռուբեն Փաշինյանին 7 ժամ սպասեցրել են ու հետ ուղարկել Հայաստան
Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու բեռնատար. բուժառուն մահացել է
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը. «Ժողովու...