ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգը կբարդանա
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում նախատեսվում են փոփոխություններ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։
Որոնց արդյունքում․
• ՀՀ քաղաքացիություն ստանալու նպատակով օտարերկրացիների համար նախատեսվում է ՀՀ-ում օրինական բնակության և փաստացի գտնվելու նոր ժամկետ՝ վերջին 5 օրացուցային տարվա ընթացքում առնվազն 915 օր։
•Առանձին խմբերի համար նախատեսվում են այլ ժամկետներ․ օրինակ՝ ՀՀ քաղաքացու հետ օրինական ամուսնության մեջ գտնվող, ՀՀ քաղաքացի զավակ կամ ծնող ունեցող անձանց, ինչպես նաև որոշ այլ խմբերի համար՝ վերջին 3 տարվա ընթացքում առնվազն 549 օր․ ՀՀ-ում գտնվելու պահանջ։
• Ազգությամբ հայ անձանց համար նախատեսվում է վերջին 2 օրացուցային տարվա ընթացքում առնվազն 366 օր փաստացի գտնվելու պահանջ, որպես ՀՀ-ում գտնվելու և օրինական բնակության պայման։
•Փոփոխություններ են նախատեսվում նաև ՀՀ քաղաքացիության վերականգնման և դադարեցման գործընթացներում` մասնավորպես նոր առաջարկվող նախագծով ՀՀ քաղաքացիությունը կորցրած անձը կարող է դիմել քաղաքացիության վերականգման համար ոչ շուտ, քան քաղաքացիությունը դադարեցնելու մասին ՀՀ նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելուց 5 տարի հետո
Առաջարկվող փոփոխությունները նախատեսվում է ուժի մեջ մտցնել 2028 թվականի հունվարի 1-ից։


















































Հայտնի է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկության պատճառը
Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի. Կառավարությունը ծրագրի առջև դրված խնդիրը լուծված է համարում (տեսանյութ)
ՌԴ ՊՆ փոխնախարարը «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանին հետմահու Ռուսաստանի հերոսի «Ոսկե աս...
Ցրտահարության վտանգ․ Հիդրոմետ ծառայությունը հորդորում է բերքը հավաքել
Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակը
Ինչպես է ուղևորի մատը մնացել երևանի 33 համարի ավտոբուսի դռան տակ և վնասվել․ մանրամասներ
Շաքիում հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջանցին կալանավnրվել է 2 ամիս ժամկետով
Ադրբեջանցին զենքը պահել էր երեխաներից մեկի վրա. ի՞նչ է պատմում տուժած կնոջ քույրը․ Sputnik Արմենիա (...
Վեց տարի է` ես գիշեր ու ցերեկ Փաշինյանի դեմ պայքար եմ մղում, միակ մարդը, որ ինձ դրա համար փող է տվել...
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց․ 24News․am