Մեր տարածաշրջանը և ՀՀ-ն գտնվում են բարդ փուլում․ ստիպված ենք լինելու առաջիկայում բարդ որոշումներ կայացնել. Գագիկ Ծառուկյան
Վստահ եմ, որ Շաքի գյուղի դեպքը բոլոր նորմալ մարդկանց մտահոգել է, անտարբեր չի թողել ոչ մեկին՝ անկախ նրանից, թե ով ում է ձայն տվել կամ ընդհանրապես քվեարկել է, թե՝ ոչ։ Կան հարցեր, որոնք քաղաքական նախասիրությունների հետ կապ չունեն։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ «Երևան Կենտրոն» ՔԿՀ–ից։
Նա, մասնավորապես, նշել է. «Աշխարհում և մեր տարածաշրջանում գոյություն ունեցող լարվածությունը և անկայունությունն ապացուցում են, որ մեր պետությանը սպառնացող վտանգներին հնարավոր է դիմակայել միայն հանրային համերաշխության ճանապարհով։
Մարդիկ կարող են ունենալ տարբեր մոտեցումներ, տարբեր տեսակետներ, կարևոր հարցերի շուրջ լրիվ հակառակ պատկերացումներ, բայց դա երբեք չպետք է դառնա ներքին թշնամանքի ու պառակտման պատճառ։ Մի փոքր գյուղում կատարվածը լրջորեն մտածելու տեղիք է տալիս։ Դա գյուղի խնդիրը չէ, դա մեր ամբողջ պետության խնդիրն է։ Չկա առանձին Սյունիքի խնդիր, չկա Տավուշի խնդիր, Երևանի խնդիր։ Մենք բոլորս մի նավի մեջ ենք, ու այդ նավի անվտանգությունն ընդհանուր է։
Մենք բոլորս հասկանում ենք, որ մեր տարածաշրջանը և Հայաստանը գտնվում են բարդ փուլում, և մենք ստիպված ենք լինելու առաջիկայում բարդ որոշումներ կայացնել։ Երկրի ներսում ստեղծված մթնոլորտը մեծապես ազդելու է որոշումների որակի և դրանց հետևանքների վրա։
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ։ Պետք է լինեն տարբեր կարծիքներ, տարբեր պատկերացումներ։ Ներքին համերաշխությունը միասնական նավի զգացումն է՝ միասնական հեռանկարի, միասնական ապագայի, միասնական ներկայի, միասնական ռիսկերի ընկալումը։ Միասին լուծումներ գտնելու ազգային պոտենցիալն է։ Ե՞րբ մենք դա վերջապես ամբողջությամբ կգիտակցենք, և արդյոք արդեն շատ չե՞նք ուշանում, սա է հարցը»։


















































Մարզն ուզում են «վերցնել» Ծառուկյանից. «Հրապարակ»
Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Խաչատրյանի և այլոց իրավունքների առնչությամբ բարձրացված մի շարք խնդիրներ լուծվել են․ ՄԻՊ
Հայտնի է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկության պատճառը
Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի. Կառավարությունը ծրագրի առջև դրված խնդիրը լուծված է համարում (տեսանյութ)
ՌԴ ՊՆ փոխնախարարը «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանին հետմահու Ռուսաստանի հերոսի «Ոսկե աս...
Ցրտահարության վտանգ․ Հիդրոմետ ծառայությունը հորդորում է բերքը հավաքել
Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակը
Ինչպես է ուղևորի մատը մնացել երևանի 33 համարի ավտոբուսի դռան տակ և վնասվել․ մանրամասներ
Շաքիում հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջանցին կալանավnրվել է 2 ամիս ժամկետով
Ադրբեջանցին զենքը պահել էր երեխաներից մեկի վրա. ի՞նչ է պատմում տուժած կնոջ քույրը․ Sputnik Արմենիա (...
Վեց տարի է` ես գիշեր ու ցերեկ Փաշինյանի դեմ պայքար եմ մղում, միակ մարդը, որ ինձ դրա համար փող է տվել...
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց․ 24News․am