Համացանցում տարածվող լուսանկարը ֆեյք է․ ստեղծելու ու տարածելու հրահանգ տվողի և իրականացնողների անուններն ինձ հայտնի են․ Միքայել Մինասյան
Արդեն 3 օր է՝ համացանցում տարածվում է AI-ով գեներացված մի կեղծ լուսանկար, որը ստեղծել ու տարածել են անազատության մեջ գտնվող Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները՝ իբր թե ես Փարիզում հանդիպել եմ Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է աջել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը։
«Դիմում եմ այն բոլոր մարդկանց, որոնք տեսել են այս «լուսանկարը», կասկածել են դրա իսկությանը կամ տարածել են այն՝ առանց պատվեր կատարելու։
Փաստ 1. Լուսանկարը ֆեյք է, գեներացվել է արհեստական բանականությամբ։
Փաստ 2. Ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին՝ ոչ Հայաստանից դուրս, ոչ էլ Հայաստանում եղած տարիներին։
Փաստ 3. Նիկոլ Փաշինյանն ինձ համար հայրենիքի ու պետության դավաճան է, և նրա հետ անգամ ֆեյք լուսանկարում հայտնվելն անձնական վիրավորանք է։ Ինչպես ինքս եմ խոստովանել, իմ միակ սխալը եղել է տարիներ առաջ նրա թերթին միջնորդավորված գումար տալը՝ տարեկան մի քանի հազար դոլար։ Սա փաստ է, որը խոստովանել եմ ինքս՝ հանրությանը ցույց տալու Նիկոլ Փաշինյանի իրական դեմքը, երբ շատերը դեռ հեղափոխական էին, իսկ Նիկոլը՝ նրանց հերոսը։ Ես շանտաժի դիմաց թերթին փող տվողներից ընդամենը մեկն էի, բայց այդ մասին բարձրաձայնողներից՝ միակը։
Փաստ 4. AI-ով նկարը ստեղծել են Քոչարյանի աջակիցները՝ այն հրապարակելով իրենց տելեգրամյան ալիքներով, «5-րդ ալիքի» հրապարակումները տարածող կեղծ էջերով և վարձատրվող աջակիցների միջոցով։
Փաստ 5. Ստեղծելու ու տարածելու հրահանգ տվողի և իրականացնողների անուններն ինձ հայտնի են։ Նրանց մտավոր կարողությունների լավագույն ապացույցը Քոչարյանի չդադարող քաղաքական ձախողումներն են, չիրականացած քաղաքական կանխատեսումներն ու անհիմն բանտարկությունները, հետևաբար՝ լուզերներին ասելիք չկա։
Գրառումս ուղղված է այն ազնիվ մարդկանց, որոնց մինչև 2018 թ. միայն նիկոլականներն էին թունավորում ու մանիպուլացնում, իսկ հիմա՝ նաև սրանք։
Լուսանկարը ֆեյք է՝ գեներացված արհեստական բանականությամբ։
Հ.Գ. Վերջին նախազգուշացումս «սցենարի հեղինակներին»՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին, որոնց մտավոր կարողություններին սկսել եմ կասկածել. խելոք պահեք ձեզ»,-գրել է նա։


















































Հայտնի է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկության պատճառը
Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի. Կառավարությունը ծրագրի առջև դրված խնդիրը լուծված է համարում (տեսանյութ)
ՌԴ ՊՆ փոխնախարարը «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանին հետմահու Ռուսաստանի հերոսի «Ոսկե աս...
Ցրտահարության վտանգ․ Հիդրոմետ ծառայությունը հորդորում է բերքը հավաքել
Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակը
Ինչպես է ուղևորի մատը մնացել երևանի 33 համարի ավտոբուսի դռան տակ և վնասվել․ մանրամասներ
Շաքիում հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջանցին կալանավnրվել է 2 ամիս ժամկետով
Ադրբեջանցին զենքը պահել էր երեխաներից մեկի վրա. ի՞նչ է պատմում տուժած կնոջ քույրը․ Sputnik Արմենիա (...
Վեց տարի է` ես գիշեր ու ցերեկ Փաշինյանի դեմ պայքար եմ մղում, միակ մարդը, որ ինձ դրա համար փող է տվել...
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց․ 24News․am