Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ՀՀ վարչապետը խուսափեց Տիգրանաշենի մասին հարցից Գերմանիայի հետախուզության նախկին տնօրենը կարող էր տեղեկատվություն վաճառել Ադրբեջանին. Der Spiegel Հայաստանը միացել է ԱՊՀ երկրների՝ տիեզերքում սպառազինությունների մրցավազքը կանխելու վերաբերյալ հայտարարությանը Համացանցում տարածվող լուսանկարը ֆեյք է․ ստեղծելու ու տարածելու հրահանգ տվողի և իրականացնողների անուններն ինձ հայտնի են․ Միքայել Մինասյան Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգը կբարդանա Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՄԱ նախարար Ազգային ժողովում հյուրընկալվել են Հունգարիայի խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խոսնակները Հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը չի դադարեցվելու CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին Էրդողանը և Պուտինը քննարկել են Սև ծովում նավագնացության անվտանգությունն ու Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակը Մինչև 399.000 եվրո․ ՀՀ-ն 2025 թ․ ևս կլորիկ գումար է վճարել «Rasmussen Global»-ի խորհրդատվական ծառայությունների դիմաց․ 168․am
ՀՀ վարչապետը խուսափեց Տիգրանաշենի մասին հարցիցԳերմանիայի հետախուզության նախկին տնօրենը կարող էր տեղեկատվություն վաճառել Ադրբեջանին. Der SpiegelՀայաստանը միացել է ԱՊՀ երկրների՝ տիեզերքում սպառազինությունների մրցավազքը կանխելու վերաբերյալ հայտարարությանըՀամացանցում տարածվող լուսանկարը ֆեյք է․ ստեղծելու ու տարածելու հրահանգ տվողի և իրականացնողների անուններն ինձ հայտնի են․ Միքայել ՄինասյանԹուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգը կբարդանաԻրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՄԱ նախարարԱզգային ժողովում հյուրընկալվել են Հունգարիայի խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խոսնակներըՀին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը չի դադարեցվելուCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին Էրդողանը և Պուտինը քննարկել են Սև ծովում նավագնացության անվտանգությունն ու Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակըՄինչև 399.000 եվրո․ ՀՀ-ն 2025 թ․ ևս կլորիկ գումար է վճարել «Rasmussen Global»-ի խորհրդատվական ծառայությունների դիմաց․ 168․amԵթե ոստիկանության գալուն սպասեին, բացարձակապես ոչ մի բան տեղի չէր ունենա. Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասինՈստիկանությունը պարզաբանում է՝ ինչու է մանկահասակ երեխային գրկած քաղաքացին ձերբակալվելՇաքի ներթափանցած ադրբեջանցին ձերբակшլման ժամանակ դիմադրություն ցույց չի տվել. դա արդեն իսկ ցուցիչ է, որ նա դիվերսանտ չէր. ՊապիկյանՀայի ձերբակալությունը հայտնվում է սոցցանցերում, իսկ հային ահաբեկող ադրբեջանցու ձերբակալման գործընթացն ամեն կերպ քողարկվում է. ԳասպարյանՀայկական համացանցում Արցախի մասին նյութերը չեն պահպանվում. Սամվել ՄարտիրոսյանԱդրբեջանցի զինվորը, որի ձեռքին եղել է հրшզեն, ձերբակալnւթյան պահին դիմադրություն ցույց չի տվել ընդհանրապես. ՓաշինյանԿոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան935 մլն դոլար՝ տասը աստղի համար. ֆուտբոլային աշխարհի գլխավոր հարուստների նոր ցուցակըԵվրախորհրդարանում տեղադրել են Թրամփի՝ «Նարնջագույն ժանտախտ» անվամբ մերկ արձանըՆերքին կառավարման և կանոնական կյանքի հարցերը ԱԺ իրավասության մեջ չեն և խորհրդարանական վերահսկողության առարկա չեն կարող լինել. Մայր ԱթոռՌԴ նախագահը հոկտեմբերի 8–9-ն աշխատանքային այցով կմեկնի ԹուրքմենստանԵրևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿԻնչպես է ուղևորի մատը մնացել երևանի 33 համարի ավտոբուսի դռան տակ և վնասվել․ մանրամասներՉենք փորձելու արդարացնել. տեղի ունեցածը սխալ էր. Մովսիսյանը՝ պատերազմի տարելիցին համերգ ցուցադրելու մասին (Տեսանյութ)Գեղարքունիքում աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհին կձերբակալվի․ ՔԿԳագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել են ընտանիքի մյուս անդամներին, որոնք ստացվել են որպես նվեր․ փաստաբանական խումբՆիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովինՌուբինյանն արգելել է «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների վեց օգնականների մտնել ԱԺ տարածք․ 24News«Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ պայմանավորված երթևեկության համար փակ կլինեն մի շարք փողոցներԱշակերտուհուն հարվածած ուսուցչին մանկավարժական գործունեությամբ զբաղվելուց զրկելու իրավական գործընթաց կձեռնարկվի. ԿԳՄՍՆԳագիկ Ծառուկյանի շուրջ 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվել (լուսանկարներ)Կրթական միջավայրում երեխայի նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում պետք է բացառվի. ՄԻՊ-ն արձագանքել է միջադեպինԱրմավիրի մարզում չորս գազաբենզալցակայանի գործունեություն է դադարեցվելՔանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետԴավաճանnւթյուն, չկայացած պայմանավորվածություն և ներողություն. Ռոնալդուն հանդես է եկել հայտարարությամբՖԲ գրառման համար ձերբակալել են քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին. փաստաբանԳեղարքունիքում առգրավվել է ավելի քան երեք կիլոգրամ մшրիխուшնա (տեսանյութ)Սա կարիերայիս ամենատխուր օրն է. Մեսսին հանդես է եկել հուզիչ ելույթովԳագիկ Խաչատրյանից առգրաված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանըՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում միաձայն ընդունվել է Հայաստանի կողմից նախաձեռնված բանաձևըՄեր տարածաշրջանը և ՀՀ-ն գտնվում են բարդ փուլում․ ստիպված ենք լինելու առաջիկայում բարդ որոշումներ կայացնել. Գագիկ ԾառուկյանՀայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրերի, զանգվածային և անհատական գերեզմանների վայրերի մասին ամբողջ տեղեկատվությունը. ԱլիևԻշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»Բաքուն և Երևանը կորոշեն ԱԳ նախարարների «3+3» ձևաչափով հանդիպման նոր վայրը. ՌԴ ԱԳՆՀայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել․ բիտումի  դեֆիցիտ կա․ «Հրապարակ»Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները. «Հրապարակ»Ինչ ունեցվածք ունի ՀՀ դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյան․ «Ժողովուրդ»Շաքիի միջադեպը կարող է ունենալ նաև քաղաքական և կադրային հետևանքներ՝ առաջին դեմքերի մակարդակով․ «Ժողովուրդ»
Սպորտ

Դավաճանnւթյուն, չկայացած պայմանավորվածություն և ներողություն. Ռոնալդուն հանդես է եկել հայտարարությամբ

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն հանդես է եկել ծավալուն և անկեղծ հայտարարությամբ՝ մանրամասնելով Ազգերի լիգայի շրջանակում Նորվեգիայի դեմ խաղից հետո ազգային թիմի ճամբարը լքելու իրական պատճառները։ 41-ամյա հարձակվողը թիրախավորել է գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշին՝ նրան մեղադրելով խոստումը դրժելու և պայմանավորվածությունները խախտելու մեջ։ Այս մասին գրում է Armsport.am-ը։

Ռոնալդուն խոստովանել է, որ դեռ 2026 թվականի Աշխարհի առաջնությունից հետո պատրաստել էր հրաժեշտի նամակ, սակայն Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պնդմամբ որոշել էր մնալ: Ավելին՝ նա անձամբ է հավանություն տվել Ժորժե Ժեզուշի նշանակմանը գլխավոր մարզչի պաշտոնում։

Նախնական պլանն ու չկատարված խոստումը

Ըստ նախապես կազմված և մարզչի հետ համաձայնեցված ծրագրի՝ Ռոնալդուն պետք է մասնակցեր միայն հավաքի առաջին և չորրորդ (Պորտուում կայանալիք) հանդիպումներին՝ ֆիզիկական վիճակի պահպանման նկատառումներից ելնելով։ Ժեզուշն անգամ առաջարկել էր ավագին չմեկնել Նորվեգիա և Դանիա, սակայն Կրիշտիանուն մերժել էր՝ համարելով, որ ավագը պետք է լինի թիմի կողքին։

Ամեն ինչ փոխվեց Նորվեգիայի դեմ խաղի օրը։

«Ճաշի ժամանակ մարզչի օգնականն ինձ փոխանցեց, որ Ժեզուշն ուզում է խոսել ինձ հետ։ Իմ մեծագույն զարմանքին՝ նա հարցրեց, թե արդյոք կարող եմ խաղալ 30 րոպե։ Թեև դա չէր մտնում իմ վերականգնողական պլանի մեջ, ես առանց խնդրի համաձայնեցի։ Նա ասաց, որ պատրաստ լինեմ։ Մնացածն արդեն պատմություն է. ընդմիջումից հետո ես տաքանում էի, նայում էի, թե ինչպես են անցնում րոպեները, բայց ինձ դաշտ դուրս չբերեցին։ Մարզիչը դրժեց իր խոստումը»,- իր հայտարարության մեջ նշել է Ռոնալդուն։

Դավաճանություն՝ ասուլիսի ժամանակ

Միջադեպից 48 ժամ անց, Ռոնալդուի ակումբի՝ «Ալ-Նասրի» մարզական տնօրեն Սիմաու Կոուտինյուի ներկայությամբ, կայացել է ծանր, բայց անկեղծ զրույց։ Կողմերը պայմանավորվել են կոնֆլիկտը հարթել մեկ ճանապարհով. Ժեզուշը պետք է հաջորդող մամուլի ասուլիսում հրապարակավ ընդուներ իր սխալը։

Կազմվել էր հատուկ փաստաթուղթ 8 կետից, որտեղ հստակ նշվում էր՝ Ռոնալդուն չի խնդրել խաղալ, պլանն առաջարկել է մարզիչը, իսկ «Պելեի կամ Մարադոնայի մակարդակի ֆուտբոլիստին տաքանալու ուղարկելն ու դաշտ դուրս չբերելը սխալ էր»։

Սակայն ասուլիսի ժամանակ Ժեզուշն ամբողջությամբ փոխել է կեցվածքը։ «Նրա պահվածքը ոչ մի աղերս չուներ մեր պայմանավորվածության հետ։ Նա ագրեսիվ էր, ցուցադրեց «ես եմ այստեղ որոշողը» կեցվածք, ինչը բացարձակ չէր արել նախորդ օրը՝ փակ դռների հետևում։ Դա արդեն երկրորդ անգամն էր, երբ նա դրժում էր իր խոսքը։ Որոշեցի լքել ճամբարը։ Երբ ինձ խաբում են, ես զգում եմ, որ իմ տեղն այնտեղ չէ»։

Ներողություն և վերադարձի սպասում

Չնայած մարզչի գործողություններին, Ռոնալդուն հրապարակավ ներողություն է խնդրել հավաքականի խաղընկերներից և պորտուգալացի երկրպագուներից՝ ընդունելով, որ ճամբարը լքելը սխալ էր, և ինքը պատրաստ է կրել ֆեդերացիայի ցանկացած պատիժ առանց մեղմացուցիչ հանգամանքների։

Խոսելով ապագայի մասին՝ Կրիշտիանուն ընդգծել է, որ դեմ է արհեստական «հրաժեշտի խաղերին»։

«Կյանքն ինձ սովորեցրել է, որ ոչ ոք քեզ ոչինչ չի նվիրում։ Երբ մտածում եմ հավաքականի մասին, մտածում եմ միայն մրցելու մասին։ Ուստի, եթե ֆիզիկապես լավ վիճակում լինեմ և գոլեր խփեմ իմ ակումբում, որակազրկմանս ավարտից հետո, ինչպես միշտ, հասանելի կլինեմ Պորտուգալիայի հավաքականին՝ խաղալու և հաղթելու համար։ Սա ամենամաքուր ճշմարտությունն է»,- եզրափակել է Կրիշտիանուն։