Կոչ եմ անում Ալեն Սիմոնյանին իր հետ տանել հայ գերիներին ուղղված 1,254 նամակները Ադրբեջան. Բեգլարյան
«Արցախ» միության նախագահ Արտակ Բեգլարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում Ալեն Սիմոնյանին կոչ է անում հայ գերիներին փոխանցել նրանց հասցեագրված 1254 նամակները իր Ադրբեջան առաջիկա այցի ընթացքում։
Այն ներկայացնում ենք ստորև.
«Հոկտեմբերի 1-ին կառավարությանը փոխանցված նամակները, որոնք հավաքվել էին Ռուբեն Վարդանյանի կնոջ նախաձեռնությամբ, դեռևս չեն ուղարկվել հայ գերիներին: Բացի դրանից, առ այսօր որևէ պետական մարմին գրավոր պատասխան չի տվել իմ հանրագրին՝ խախտելով օրենքով նախատեսված մեկամսյա ժամկետը:
Քանի որ Սիմոնյանը պլանավորում է այցելել Ադրբեջան առաջիկա օրերին, շատ տեղին ու պահանջված կլինի, որ տեսակցի հայ գերիների հետ: Էլ չասեմ, որ պատեհ առիթ է գերիներին հայրենիք վերադարձնելու համար: Սակայն, եթե ինչ-ինչ պատճառներով գերիների վերադարձը կամ տեսակցությունը չի ստացվում, ապա գոնե կարող է նվազագույն քայլ անել և նշածս 1,254 նամակները հասցնի գերիներին: Ենթադրում եմ, որ նրա ադրբեջանցի գործընկերները դեմ չեն արտահայտվի նման մարդասիրական քայլի համար:
Նամակների տեղն էլ հուշեմ՝ արտաքին գործերի ու միջազգային առևտրի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչություն, որտեղ հանգրվանել են վարչապետի աշխատակազմի փոխանցող գրության միջոցով»։


















































Վանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի.վրաերթի ենթարկված 8–ամ...
Դենիս Ջորկաեֆը՝ «Անգլիական թագուհի»․ ո՞վքեր են կանգնած նրա թիկունքում
Գերմանիայում մահացած են գտել հայ ընտանիքի 5 անդամի
Ամենահին և ամենահարգված ձեռնարկատերերից մեկը՝ Վալտերը, ձերբակալվել է Շերեմետևո օդանավակայանում
Արդյո՞ք արդարացված են Օզեմպիկն ու Մունջարոն, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ նիհարելու մոլուցքով տառ...
Մոտ 40 աշակերտ է տուժել Լիոնի դպրոցում պիրոտեխնիկայի կիրառման հետևանքով
Նուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնից
Ողբերգական ավտովթար Երևանում. Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են 2 «Mercedes», «Nissan Tiida», «...
Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում․ «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Կուսակիցները եւս անակնկալի են եկել. «Հրապարակ»