Այսօր աննախադեպ նախաձեռնության մեկնարկ ենք տվել. Մաթևոսյան
Այսօր աննախադեպ նախաձեռնության մեկնարկ ենք տվել՝ ուղղված Հայաստանի բարձր լեռնային գետային էկոհամակարգերում կարմրախայտի բնական պաշարների վերականգնմանը։ Այս մասին հայտարարել է Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։
Աղբյուրի փոխանցմամբ, երկար տարիների ընթացքում առաջին անգամ, ձկնատեսակի վերարտադրությանն ուղղված հետևողական աշխատանքների արդյունքում, Գետիկ գետ է բաց թողնվել շուրջ 20 000 կարմրախայտի մանրաձուկ։
«Մանրաձկներն աճեցվել են «Սևանի իշխան» ՓԲԸ-ի մանրաձկան արտադրության գործարանում՝ Հայաստանի տարբեր գետային էկոհամակարգերից հավաքագրված կարմրախայտի մայրական կազմից։
Ծրագիրը շարունակական է լինելու՝ տարեցտարի ընդլայնելով ինչպես մանրաձկների բացթողնման աշխարհագրությունը, այնպես էլ դրանց քանակը։
Սա կարևոր քայլ է Հայաստանի գետային էկոհամակարգերի կենսաբազմազանության վերականգնման, կարմրախայտի բնական պաշարների համալրման և մեր բնական ժառանգության պահպանության ուղղությամբ»,- մասնավորապես նշել է նախարարը։


















































Վանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի.վրաերթի ենթարկված 8–ամ...
Դենիս Ջորկաեֆը՝ «Անգլիական թագուհի»․ ո՞վքեր են կանգնած նրա թիկունքում
Գերմանիայում մահացած են գտել հայ ընտանիքի 5 անդամի
Ամենահին և ամենահարգված ձեռնարկատերերից մեկը՝ Վալտերը, ձերբակալվել է Շերեմետևո օդանավակայանում
Արդյո՞ք արդարացված են Օզեմպիկն ու Մունջարոն, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ նիհարելու մոլուցքով տառ...
Մոտ 40 աշակերտ է տուժել Լիոնի դպրոցում պիրոտեխնիկայի կիրառման հետևանքով
Նուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնից
Ողբերգական ավտովթար Երևանում. Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են 2 «Mercedes», «Nissan Tiida», «...
Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում․ «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Կուսակիցները եւս անակնկալի են եկել. «Հրապարակ»