ՊՆ ներկայացուցիչներն այցելել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»
Նոյեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարարության ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետ, գեներալ-մայոր Սերգեյ Պետրոսյանը և նույն ծառայության ավագ սպա մայոր Արթուր Սարգսյանը ճանաչողական այց են կատարել ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ։ Այս մասին տեղեկանում ենք Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Աղբյուրի հաղորդմամբ, հյուրերին ողջունել է ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը՝ կարևորելով պետական գերատեսչությունների միջև համակարգված համագործակցությունը, մասնագիտական փորձի փոխանակումը և տեղեկատվության օպերատիվ փոխանակման ապահովումը։ Նա ներկայացրել է ՊՈԱԿ-ի գործունեության հիմնական ուղղությունները, արդիականացված տեխնիկական հնարավորությունները և ներդրված նորարարական լուծումները։
Նշենք, գեներալ-մայոր Սերգեյ Պետրոսյաննը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, իր հերթին կարևորել է հիդրոօդերևութաբանական և տարածական ճշգրիտ տվյալների դերը ռազմատեղագրական խնդիրների արդյունավետ իրականացման գործում՝ ընդգծելով երկու կառույցների միջև փոխգործակցության խորացման անհրաժեշտությունը։
Հավելենք, որ այցի շրջանակում ՊՈԱԿ-ի մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են իրենց գործունեության հիմնական ուղղությունները, աշխատանքային առանձնահատկությունները և իրականացվող գործառույթները՝ անդրադառնալով ինչպես օդերևութաբանական դիտարկումների և տվյալների մշակման գործընթացներին, այնպես էլ արբանյակային և հեռազննման տվյալների ստացման, տարածական մշակման ու վերլուծության ժամանակակից մեթոդներին և գործիքակազմին։
Աղբյուրի փոխանցմամբ, հանդիպման ընթացքում տեղի է ունեցել նաև կառուցողական քննարկում՝ մասնագիտական տեղեկատվության գործնական կիրառման, միջգերատեսչական համագործակցության և համատեղ աշխատանքային մեխանիզմների կատարելագործման հնարավորությունների շուրջ։
Հավելենք նաև, որ կողմերը երկուստեք բարձր են գնահատել նման ձևաչափով հանդիպումների արդյունավետությունը և վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակաբար ամրապնդելու միջգերատեսչական կապերն ու զարգացնելու հետագա սերտ համագործակցությունը։


















































Վանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի.վրաերթի ենթարկված 8–ամ...
Դենիս Ջորկաեֆը՝ «Անգլիական թագուհի»․ ո՞վքեր են կանգնած նրա թիկունքում
Գերմանիայում մահացած են գտել հայ ընտանիքի 5 անդամի
Ամենահին և ամենահարգված ձեռնարկատերերից մեկը՝ Վալտերը, ձերբակալվել է Շերեմետևո օդանավակայանում
Արդյո՞ք արդարացված են Օզեմպիկն ու Մունջարոն, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ նիհարելու մոլուցքով տառ...
Մոտ 40 աշակերտ է տուժել Լիոնի դպրոցում պիրոտեխնիկայի կիրառման հետևանքով
Նուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնից
Ողբերգական ավտովթար Երևանում. Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են 2 «Mercedes», «Nissan Tiida», «...
Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում․ «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Կուսակիցները եւս անակնկալի են եկել. «Հրապարակ»