Երեք ինքնաձիգ, 11 հրացան, նռնակներ և ավելի քան հազար փամփուշտ է հայտնաբերվել Արմավիրում
ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման խնդիրը։
Ոստիկանությունից հայտնում են՝ այս ուղղությամբ հերթական արդյունքն են գրանցել Արմավիրի համայնքային ոստիկանները։ Աղբյուրի հաղորդմամբ, նրանց բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացին զանգահարել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ զենք-զինամթերք է թողել Մրգաշատ գյուղի կամրջի մոտ։
Հավելենք, որ նշված վայր մեկնած ոստիկանները հայտնաբերել են ջնջված համարներով երեք ինքնաձիգ, 10 ողորկափող և մեկ օդաճնշիչ հրացան, գազային, օդաճնշիչ և մեկնարկային վեց ատրճանակ, երեք նռնակ, ավելի քան հազար փամփուշտ և այլ զինամթերք։
«Կրկին հորդորում ենք քաղաքացիներին կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։ Հիշեցնում ենք, որ օրենքով նախատեսված դեպքերում զենք-զինամթերքը կամավոր հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից»,- մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ։


















































Վանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի.վրաերթի ենթարկված 8–ամ...
Դենիս Ջորկաեֆը՝ «Անգլիական թագուհի»․ ո՞վքեր են կանգնած նրա թիկունքում
Գերմանիայում մահացած են գտել հայ ընտանիքի 5 անդամի
Ամենահին և ամենահարգված ձեռնարկատերերից մեկը՝ Վալտերը, ձերբակալվել է Շերեմետևո օդանավակայանում
Արդյո՞ք արդարացված են Օզեմպիկն ու Մունջարոն, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ նիհարելու մոլուցքով տառ...
Մոտ 40 աշակերտ է տուժել Լիոնի դպրոցում պիրոտեխնիկայի կիրառման հետևանքով
Նուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնից
Ողբերգական ավտովթար Երևանում. Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են 2 «Mercedes», «Nissan Tiida», «...
Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում․ «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Կուսակիցները եւս անակնկալի են եկել. «Հրապարակ»