Թուրքիան պատմություն չունի։ Այն ունի հանցավոր անցյալ. Լատինոպուլուն
Հունաստանից Եվրախորհրդարանի պատգամավոր Աֆրոդիտի Լատինոպուլուն խստորեն քննադատել է Անկարային՝ թուրք-լիբիական ծովային հուշագրի առնչությամբ՝ Եվրոպային կոչ անելով խզել Թուրքիայի հետ բոլոր կապերը և նրան հայտարարել ոչ միայն Հունաստանի ու Կիպրոսի, այլև ամբողջ Եվրամիության թշնամի։ Այս մասին հաղորդում է Greek City Times-ը։
«Թուրքիան պատմություն չունի։ Այն ունի հանցավոր անցյալ»,- նշել է նա։
Աղբյուրի փոխանցմամբ, Լատինոպուլուն Թուրքիային մեղադրել է ասորիների, հայերի և Պոնտոսի հույների ցեղասպանությունները ճանաչելուց համառորեն հրաժարվելու, ինչպես նաև Կիպրոսի կեսի ապօրինի բռնազավթումը շարունակելու և, իր գնահատմամբ, Հունաստանի դեմ պատերազմի ապօրինի սպառնալիքը պահպանելու մեջ։
Նշենք, որ Եվրապատգամավորը հայտարարել է նաև, որ Թուրքիան «պետություն է, որը իսլամիստական տրամադրություններ ունեցող անօրինական ներգաղթյալների հորդաներ է ուղղորդում դեպի Եվրամիություն»՝ այն ներսից խարխլելու նպատակով, և Անկարային անվանել է «մարդասպան պետություն», «ահաբեկչական պետություն», «շորթող պետություն» և «պատմությունը կեղծող ու վերանայող»։
«Դադարեցնել Թուրքիայի հետ ցանկացած փոխգործակցություն և նրան հստակ ազդակ տալ, որ նա ոչ միայն Հունաստանի ու մեր Կիպրոսի, այլև ամբողջ Եվրամիության թշնամին է»,- հավելել է Եվրախորհրդարանի պատգամավորը։


















































Վանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի.վրաերթի ենթարկված 8–ամ...
Դենիս Ջորկաեֆը՝ «Անգլիական թագուհի»․ ո՞վքեր են կանգնած նրա թիկունքում
Գերմանիայում մահացած են գտել հայ ընտանիքի 5 անդամի
Ամենահին և ամենահարգված ձեռնարկատերերից մեկը՝ Վալտերը, ձերբակալվել է Շերեմետևո օդանավակայանում
Արդյո՞ք արդարացված են Օզեմպիկն ու Մունջարոն, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ նիհարելու մոլուցքով տառ...
Մոտ 40 աշակերտ է տուժել Լիոնի դպրոցում պիրոտեխնիկայի կիրառման հետևանքով
Նուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնից
Ողբերգական ավտովթար Երևանում. Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են 2 «Mercedes», «Nissan Tiida», «...
Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում․ «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Կուսակիցները եւս անակնկալի են եկել. «Հրապարակ»