Սևանի ճանապարհին չիչխան ու սունկ վաճառողները կհարկվեն...
Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ճեպազրույցի ընթացքում հայտարարեց, որ նույնիսկ ճանապարհին չիչխան ու սունկ վաճառող մարդիկ պետք է հարկ վճարեն։
Հավանաբար, դեպի Սևանի իր առանձնատուն տանող ճանապարհին կանգնած՝ սունկ ու չիչխան վաճառող մարդիկ են վարչապետի վրա նման տպավորություն թողել։ Չէ՞ որ այդպիսի մարդկանց կարելի է հանդիպել հատկապես Սևանի ճանապարհին։ Եվ գուցե հենց այդտեղ է նա նկատել, թե ինչպես կարող է հասարակ մարդը նույնիսկ մութ ու ցուրտ օրերին ժամերով կանգնել ճանապարհի եզրին՝ դողալով վաճառել իր հավաքած ապրանքն ու այդ կերպ վաստակել օրվա հացի փողը։
Վաղուց ապացուցված փաստ է աշխատող մարդիկ միշտ բացասաբար են անդրադարձել Նիկոլ Փաշինյանի վրա։ Եվ նա գտել է նրանց «պատժելու» ձևը։
Իհարկե, վարչապետը գտել է նաև այս երևույթին իր բնորոշ բացատրությունը․ այդ մարդիկ պետք է հարկվեն, որպեսզի հետագայում հնարավոր լինի նրանց առողջության ապահովագրությունն ապահովել։
Բայց մի կարևոր հանգամանք կարծես դուրս է մնացել նրա ուշադրությունից։ Այդ մարդը օրերով դաշտերում ու անտառներում չիչխան ու սունկ է հավաքում, հետո ժամերով կանգնում ճանապարհին, դիմանալով շոգին, անձրևին ու ցրտին։ Նրան ոչ ոք չի հարցնում՝ ինչ պայմաններում ես աշխատում, ինչպես ես ապրում, ինչո՞ւ ես ստիպված առողջությունդ վտանգելով այդպես վաստակում ապրուստդ։
Կարևորը այդ մարդկանցից հարկ գանձելն է։ Եվ, ի դեպ, դա ինքնին նորմալ է․ հարկ վճարելը քաղաքացիական պարտավորություն է։ Բայց պետության պարտավորությունն էլ միայն հարկ հավաքելով չի սահմանափակվում։ Եվ եթե քաղաքացիական պարտավորությունները հիշեցնելը նորմալ է, պակաս նորմալ չէ նաև պետության գործառույթները հիշեցնելը. օրինակ ստեղծել այնպիսի պայմաններ, որ մարդը ստիպված չլինի ձմռան ցրտին ճանապարհի եզրին դողալով վաճառել իր հավաքած մի քանի կիլոգրամ չիչխանը, օրվա հացի փող վաստակելու համար։
Սևանի ճանապարհին կանգնած չիչխան վաճառող երկու քաղաքացիներից ArmRus.info-ն ճշտեց, թե ո՞ւմ են ընտրել ընտրություններում։
Պարզվեց ընտրել են Նիկոլ Փաշինյանին։
Արմինե Մելքոնյան


















































Վանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի.վրաերթի ենթարկված 8–ամ...
Դենիս Ջորկաեֆը՝ «Անգլիական թագուհի»․ ո՞վքեր են կանգնած նրա թիկունքում
Միգրանտների համար մեղմացումներ է առաջարկել Դմիտրի Մեդվեդևը
Գերմանիայում մահացած են գտել հայ ընտանիքի 5 անդամի
Ամենահին և ամենահարգված ձեռնարկատերերից մեկը՝ Վալտերը, ձերբակալվել է Շերեմետևո օդանավակայանում
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Մոտ 40 աշակերտ է տուժել Լիոնի դպրոցում պիրոտեխնիկայի կիրառման հետևանքով
Ողբերգական ավտովթար Երևանում. Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են 2 «Mercedes», «Nissan Tiida», «...
Լևոն Զուրաբյանի գրառումը կիսվեց, հետո ջնջեց․ ի՞նչ փոխվեց Դավիթ Բաբախանյանի համար
Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում․ «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին