Ուղիղ կես տարի Անդրանիկ Թևանյանը գտնվում է անազատության մեջ․ Աղեկյան
«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուղիղ կես տարի՝ ժողովրդավարության բաստիոն հռչակված Հայաստանում, ընդդիմության առաջնորդներից Անդրանիկ Թևանյանը գտնվում է անազատության մեջ։6 ամիս շարունակվող ազատազրկման ընթացքում ներկայացված մեղադրանքի հիմքերը, ըստ պաշտպանության կողմի պնդումների, էականորեն խաթարվել են, փլվել են, սակայն Անդրանիկ Թևանյանը շարունակում է ազատությունից զրկված մնալ։ Հասարակության համար օրինաչափ հարց է առաջանում՝ եթե մեղադրանքի հիմքերը չեն հաստատվում, ապա ի՞նչ իրավական հիմքով է ընդդիմադիր, հայամետ քաղաքական գործիչն արդեն 6 ամիս գտնվում անազատության մեջ։Դատավոր Ջոն Հայրապետյանից հասարակությունն ակնկալում է բաց, հրապարակային և թափանցիկ դատական քննություն, որտեղ յուրաքանչյուր ապացույց և յուրաքանչյուր մեղադրանք պետք է ստանա իրավական գնահատական։Դատարանը պետք է պատասխանի հասարակությանը հուզող գլխավոր հարցին՝ ի՞նչ հիմքով է Անդրանիկ Թևանյանը 6 ամիս զրկված ազատությունից։Արդարադատությունը մարդու քաղաքական հայացքներով կամ ընդդիմադիր գործունեությամբ չպետք է պայմանավորված լինի…»։


















































Վանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի.վրաերթի ենթարկված 8–ամ...
Դենիս Ջորկաեֆը՝ «Անգլիական թագուհի»․ ո՞վքեր են կանգնած նրա թիկունքում
Միգրանտների համար մեղմացումներ է առաջարկել Դմիտրի Մեդվեդևը
Գերմանիայում մահացած են գտել հայ ընտանիքի 5 անդամի
Ամենահին և ամենահարգված ձեռնարկատերերից մեկը՝ Վալտերը, ձերբակալվել է Շերեմետևո օդանավակայանում
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Մոտ 40 աշակերտ է տուժել Լիոնի դպրոցում պիրոտեխնիկայի կիրառման հետևանքով
Ողբերգական ավտովթար Երևանում. Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են 2 «Mercedes», «Nissan Tiida», «...
Լևոն Զուրաբյանի գրառումը կիսվեց, հետո ջնջեց․ ի՞նչ փոխվեց Դավիթ Բաբախանյանի համար
Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում․ «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին