Ինչպե՞ս կյանք առավ Պետերբուրգյան հրեշտակը
Սանկտ Պետերբուրգի Իզմայլովյան այգում՝ Ֆոնտանկայի երիտասարդական թատրոնի հարևանությամբ, մի փոքրիկ բրոնզե հրեշտակ է նստած։ Նա սովորական ծերունու տեսք ունի՝ հինավուրց գլխարկով, վերարկուով, շարֆով, ձեռքին՝ բաց գիրք, իսկ գլխավերևում՝ անձրևանոց։
Նա հայտնի «Պետերբուրգյան հրեշտակն» է։
Քանդակի հեղինակը քանդակագործ Ռոման Շուստրովն է։ Այն այնքան էլ հին պատմություն չունի. ստեղծվել է 2012 թվականին։
Ամենագեղեցիկ արվեստի գործերի հետևում հաճախ թաքնված են լինում ամենատխուր պատմությունները։
Շուստրովն իր աշակերտներին պատմել է քանդակի ստեղծման պատմությունը։ Արվեստանոցից տուն տանող ճանապարհը միշտ անցնում էր թատրոնի կողքով, և ամեն անգամ քանդակագործի աչքն ընկնում էր մի ծերունու վրա, որը, անկախ եղանակից, նստած էր լինում նստարանին։ Շուստրովը զգում էր, որ նա սովորական ծերունի չէ, որ նրա մեջ ինչ-որ խորհրդավոր, իրեն ձգող բան կա։
Երկար ժամանակ հետևելուց հետո քանդակագործն ինքն էլ սկսում է գալ ու նստել նույն նստարանին՝ զրույցի բռնվելով ծերունու հետ։ Հետագայում այդ զրույցները դառնում են ամենօրյա և այնքան հարազատ, որ աշխատանքից մեկ րոպե շուտ դուրս գալու պատճառը հաճախ հենց ծերունու հետ հանդիպումն էր լինում։
Բայց մի օր Շուստրովը, սովորականի պես, շտապում է դեպի իր ծանոթ նստարանը, սակայն ծերունուն այնտեղ չի գտնում։ Հաջորդ օրերի այցելություններն էլ ապարդյուն են անցնում։
Նա հասկանում է բացակայության պատճառը և հարազատ հոգու կորստից հետո կերտում ծերունու քանդակը՝ նրան հրեշտակի թևեր տալով։ Չէ՞ որ պատերազմների բովով անցած այդ մարդը հոգու խորքում մնացել էր անբասիր ու ջինջ, բարի ու հոգատար։
Քանդակը կարճ ժամանակում դառնում է Սանկտ Պետերբուրգի խորհրդանիշներից մեկը։
Պատմությունը ArmRus.info-ին պատմեց Շուստրովի աշակերտ Ալեքսեյ Երմակովը


















































Վանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի.վրաերթի ենթարկված 8–ամ...
Դենիս Ջորկաեֆը՝ «Անգլիական թագուհի»․ ո՞վքեր են կանգնած նրա թիկունքում
Միգրանտների համար մեղմացումներ է առաջարկել Դմիտրի Մեդվեդևը
Գերմանիայում մահացած են գտել հայ ընտանիքի 5 անդամի
Ամենահին և ամենահարգված ձեռնարկատերերից մեկը՝ Վալտերը, ձերբակալվել է Շերեմետևո օդանավակայանում
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Մոտ 40 աշակերտ է տուժել Լիոնի դպրոցում պիրոտեխնիկայի կիրառման հետևանքով
Ողբերգական ավտովթար Երևանում. Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են 2 «Mercedes», «Nissan Tiida», «...
Լևոն Զուրաբյանի գրառումը կիսվեց, հետո ջնջեց․ ի՞նչ փոխվեց Դավիթ Բաբախանյանի համար
Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում․ «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին