Երևանում չինացուց 8 մլն դրամ են գողացել
Նոյեմբերի 11-ին կողոպուտի դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի հատուկ սպառազինության և մարտավարության գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի 2-րդ ջոկի ծառայողները նույն օրը՝ ժամը 22։00-ի սահմաններում, ծառայություն իրականացնելիս են եղել Հյուսիսային պողոտայում, երբ նկատել են, որ նույն պողոտայի 18 հասցեում գործող «Տաշիր Պիցցա» սննդի կետի մուտքի մոտ մի քանի երիտասարդներ քաշքշում են միմյանց։ Այդ ժամանակ ոստիկաններին է մոտեցել ազգությամբ չինացի երիտասարդ, ով հասկանալի կերպով մատնացույց է արել մեկ այլ երիտասարդի և հայտնել, որ վերջինս բացահայտ կերպով հափշտակել է իր պայուսակը, որի մեջ եղել է 8 մլն դրամ։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ քրեական ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ չինացի քաղաքացին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության 26-ամյա քաղաքացի Լոնգֆեյ Լին է, իսկ հանցանքը կատարելու մեջ կասկածվող անձը՝ Արագածոտնի մարզի բնակիչ 29-ամյա Դավիթ Մ.-ն։
Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 3920 դրամ, «Samsung» մոդելի բջջային հեռախոս, 1 հատ լիցքավորման սարք, 1 հատ ակնոց՝ պատյանով, 1 հատ հեռակառավարման վահանակ և 1 հատ ծալովի դանակ։


















































«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կիլիան Մբապեն սոցիալական ցանցի՝ X-ի էջում ներողություն է խնդրել չինացի ժողովրդից
Վանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի.վրաերթի ենթարկված 8–ամ...
Դենիս Ջորկաեֆը՝ «Անգլիական թագուհի»․ ո՞վքեր են կանգնած նրա թիկունքում
Միգրանտների համար մեղմացումներ է առաջարկել Դմիտրի Մեդվեդևը
Գերմանիայում մահացած են գտել հայ ընտանիքի 5 անդամի
Ամենահին և ամենահարգված ձեռնարկատերերից մեկը՝ Վալտերը, ձերբակալվել է Շերեմետևո օդանավակայանում
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Մոտ 40 աշակերտ է տուժել Լիոնի դպրոցում պիրոտեխնիկայի կիրառման հետևանքով
Ողբերգական ավտովթար Երևանում. Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են 2 «Mercedes», «Nissan Tiida», «...
Լևոն Զուրաբյանի գրառումը կիսվեց, հետո ջնջեց․ ի՞նչ փոխվեց Դավիթ Բաբախանյանի համար
Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում․ «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին