Այսօր Եղիշե Չարենցի հիշատակի օրն է
«Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»
1937 թվականի նոյեմբերի 27-ին՝ առավոտյան ժամը 7-ին, Երևանի բանտային հիվանդանոցում կյանքից հեռացավ Եղիշե Չարենցը` բանաստեղծ, ով իր ապրած կարճ տարիներով կարողացավ վերափոխել հայ պոեզիան և իր ուրույն ձեռոգրով հետք թողեց նրանում։
Չարենցի մահվան դատաբժշկական արձանագրության մեջ նշված մահվան պատճառը և իրականությունը այլ են...
Նշենք, որ նրա հուղարկավորության վայրը մինչ օրս մնում է անհայտ։
Չարենցի կյանքը նման էր իր բանաստեղծություններին՝ լի կրքով, հակասություններով և խորը ողբերգությամբ։
Նրա թողած ժառանգությունն ու ստեղծագործությունները կազմում են մի ամբողջ դարաշրջանի տարեգրություն, որոնք փոխանցվել են գալիք սերունդներին։
Հավելենք, որ Եղիշե Չարենցն արդարացվեց հետմահու՝ 1954 թվականին։
Այսօր Երևանում գործում է նրա տուն-թանգարանը, իսկ 40-ամյա բանաստեղծի անունը կրում է Հայաստանի քաղաքներից մեկը՝ Չարենցավանը։
Անի Ղազարյան


















































Վանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի.վրաերթի ենթարկված 8–ամ...
Դենիս Ջորկաեֆը՝ «Անգլիական թագուհի»․ ո՞վքեր են կանգնած նրա թիկունքում
Միգրանտների համար մեղմացումներ է առաջարկել Դմիտրի Մեդվեդևը
Գերմանիայում մահացած են գտել հայ ընտանիքի 5 անդամի
Ամենահին և ամենահարգված ձեռնարկատերերից մեկը՝ Վալտերը, ձերբակալվել է Շերեմետևո օդանավակայանում
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Մոտ 40 աշակերտ է տուժել Լիոնի դպրոցում պիրոտեխնիկայի կիրառման հետևանքով
Լևոն Զուրաբյանի գրառումը կիսվեց, հետո ջնջեց․ ի՞նչ փոխվեց Դավիթ Բաբախանյանի համար
Ողբերգական ավտովթար Երևանում. Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են 2 «Mercedes», «Nissan Tiida», «...
Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում․ «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին