Ռուսաստանը վեց ամսով արգելել է հնդկաձավարի արտահանումը
Ռուսաստանի կառավարությունը վեց ամսով արգելել է հնդկաձավարի արտահանումը, գրում է Meduza-ն։
«Որոշումն ընդունվել է ներքին պարենային շուկայում կայուն իրավիճակ պահպանելու նպատակով»,- հայտնել են կառավարության մամուլի ծառայությունից։
Աղբյուրի փոխանցմամբ, արգելքը չի տարածվի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վրա, ինչպես նաև այն մարդասիրական օգնության, որը տրամադրվում է օտարերկրյա պետություններին կառավարության որոշումների հիման վրա։
Նշենք, որ բացի այդ, զրոյացվել են ոլոռի, սիսեռի և ոսպի արտահանման մաքսատուրքերը, որոնք նախկինում կազմում էին 5 տոկոս։
«Այս արտադրանքի արտահանման գները զգալիորեն նվազել են, իսկ զրոյական դրույքաչափերը նպատակ ունեն բարձրացնել հայրենական արտադրանքի մրցունակությունն արտաքին շուկայում»,- պարզաբանել են կառավարությունում։
Հավելենք, որ 2026 թ. Ռուսաստանում հնդկաձավար ցանվել է շուրջ 708 հազար հեկտար տարածքում (2025 թվականին՝ 751 հազար հեկտար)։ «Ագրոինվեստոր»-ը, հղում անելով Ռոսստատի գարնանային հաշվառման տվյալներին, նշում է, որ սա ամենացածր ցուցանիշն է 1990 թվականից ի վեր։ 2026 թվականին հնդկաձավարի հիմնական ներկրողը դարձել է Չինաստանը։ Տարվա ոչ ամբողջական ժամանակահատվածում այդ երկիր է արտահանվել շուրջ 157 հազար տոննա հնդկաձավար՝ 56 միլիոն դոլար արժողությամբ։ Նախորդ անգամ հնդկաձավարի արտահանումն արգելվել էր 2021 թվականին։ Այդ ժամանակ արգելքը գործել է հունիսի 5-ից օգոստոսի 31-ը։


















































Վանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի.վրաերթի ենթարկված 8–ամ...
Դենիս Ջորկաեֆը՝ «Անգլիական թագուհի»․ ո՞վքեր են կանգնած նրա թիկունքում
Գերմանիայում մահացած են գտել հայ ընտանիքի 5 անդամի
Ամենահին և ամենահարգված ձեռնարկատերերից մեկը՝ Վալտերը, ձերբակալվել է Շերեմետևո օդանավակայանում
Արդյո՞ք արդարացված են Օզեմպիկն ու Մունջարոն, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ նիհարելու մոլուցքով տառ...
Մոտ 40 աշակերտ է տուժել Լիոնի դպրոցում պիրոտեխնիկայի կիրառման հետևանքով
Նուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնից
Ողբերգական ավտովթար Երևանում. Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են 2 «Mercedes», «Nissan Tiida», «...
Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում․ «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Կուսակիցները եւս անակնկալի են եկել. «Հրապարակ»