Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը փակ է լինելու երթևեկության համար
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ շինարարական աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 28-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 30-ը՝ ժամը 06:00-ն Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը ժամանակավորապես ամբողջությամբ փակ է լինելու երթևեկության համար։
«Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- նշված է հաղորդագրությունում։
Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության կողմից տարածված հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.
«Շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 28-ին, ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 30-ը, ժամը 06:00-ն Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը ժամանակավորապես ամբողջությամբ փակ է լինելու երթևեկության համար։
Տիգրան Մեծի պողոտայի՝ Ագաթանգեղոսի փողոցից մինչև Խորենացու փողոց ընկած հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար։ Սահմանափակման հետևանքով հանրային փոխադրամիջոցների մի շարք երթուղիներում փոփոխություններ կլինեն»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ այդմ՝ կգործեն ավտոբուսային հետևյալ երթուղիները․
Թիվ 7՝ Վարդանանց փողոց → Խանջյան փողոց → Տիգրան Մեծի պողոտա → Հանրապետության հրապարակ → Պապ թագավորի փողոց → Մաշտոցի պողոտա, այնուհետև՝ ըստ գործող երթուղու։
Թիվ15, N29 և N53՝ Մոսկովյան փողոց → Խանջյան փողոց → Տիգրան Մեծի պողոտա → Քրիստափորի փողոց → Արշակունյաց պողոտա, այնուհետև՝ ըստ գործող երթուղու։
Թիվ38՝ Մաշտոցի պողոտա → Պապ թագավորի փողոց → Հանրապետության հրապարակ → Տիգրան Մեծի պողոտա → Սասունցի Դավիթ, այնուհետև՝ ըստ գործող երթուղու։
Տրոլեյբուսային երթուղիներ․
Տ2 երթուղի՝ Էլեկտրական գնացքի կայարանից դեպի «Այրարատ» կինոթատրոն երթևեկելիս Տիգրան Մեծի պողոտայից ձախ շրջադարձ կկատարի դեպի Քրիստափորի փողոց, այնուհետև կշարունակի Արշակունյաց պողոտայով և կվերադառնա գործող ուղեգիծ՝ մինչև «Աերացիա»։
Տ4 երթուղի՝ Էլեկտրական գնացքի կայարանից դեպի «Այրարատ» կինոթատրոն երթևեկելիս Տիգրան Մեծի պողոտայից ձախ շրջադարձ կկատարի դեպի Քրիստափորի փողոց, այնուհետև կշարունակի Արշակունյաց պողոտայով, Գրիգոր Լուսավորչի փողոցով և կվերադառնա գործող ուղեգիծ՝ մինչև Ավան թաղամաս։ Խնդրում ենք երթևեկության մասնակիցներին և հանրային տրանսպորտից օգտվող քաղաքացիներին՝ հաշվի առնել նշված փոփոխությունները և նախապես պլանավորել իրենց երթուղիները։
Քաղաքապետարանը պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը»։


















































Վանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի.վրաերթի ենթարկված 8–ամ...
Դենիս Ջորկաեֆը՝ «Անգլիական թագուհի»․ ո՞վքեր են կանգնած նրա թիկունքում
Գերմանիայում մահացած են գտել հայ ընտանիքի 5 անդամի
Ամենահին և ամենահարգված ձեռնարկատերերից մեկը՝ Վալտերը, ձերբակալվել է Շերեմետևո օդանավակայանում
Արդյո՞ք արդարացված են Օզեմպիկն ու Մունջարոն, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ նիհարելու մոլուցքով տառ...
Մոտ 40 աշակերտ է տուժել Լիոնի դպրոցում պիրոտեխնիկայի կիրառման հետևանքով
Նուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնից
Ողբերգական ավտովթար Երևանում. Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են 2 «Mercedes», «Nissan Tiida», «...
Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում․ «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Կուսակիցները եւս անակնկալի են եկել. «Հրապարակ»