Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
Պատմական նվաճում․Հայաստանի գեղասահքի պատմության մեջ առաջին անգամ Կարինա Հակոբովան և Նիկիտա Ռախմանինը մեդալ են նվաճել Դենիս Ջորկաեֆը հանդիպումներ կանցկացնի հայկական ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչների հետ 1-ին անգամ Հայաստանի և Ադրբեջանի պատմության մեջ ունենք մի իրավիճակ, երբ ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը ոչ մի բան չունեն զիջելու․ Ռուբեն Ռուբինյան 2022 թ․ հետո հասկացել ենք, որ ակտիվորեն պետք է անենք ամեն ինչ, որ խաղաղությունը դառնա հասանելի․ Ռուբեն Ռուբինյան Մոսկվայում կայացած միջազգային վոկալ մրցույթում Դավիդ Սարգսյանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը Ինձ դատապարտել են չարած հանցագործության համար՝ հաշվի չառնելով իմ 4 անչափահաս երեխաների գոյությունը․ Դավիթ Համբարձումյան Իլոն Մասկի կարողությունը մեկ օրում աճել է 39.7 միլիարդ դոլարով Հայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականում Քաղաքական հետապնդnւմների բոլոր կազմակերպիչներն ու իրականացնողները պետք է պատասխանատվություն կրեն օրենքի առջև. Ընդդիմադիր համախմբումը՝ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասին Արարատի քրեական ոստիկանները բացահայտել են մեքենայի հրկիզման դեպքը․ երկու անձ ձերբակալվել է (տեսանյութ) Ո՞վ է «Վերջին անգամ մեռնողը» ... Հույս ունենք՝ 2027-ին նոր միջnւկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն․ Փաշինյան
Պատմական նվաճում․Հայաստանի գեղասահքի պատմության մեջ առաջին անգամ Կարինա Հակոբովան և Նիկիտա Ռախմանինը մեդալ են նվաճել
Դենիս Ջորկաեֆը հանդիպումներ կանցկացնի հայկական ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչների հետ1-ին անգամ Հայաստանի և Ադրբեջանի պատմության մեջ ունենք մի իրավիճակ, երբ ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը ոչ մի բան չունեն զիջելու․ Ռուբեն Ռուբինյան2022 թ․ հետո հասկացել ենք, որ ակտիվորեն պետք է անենք ամեն ինչ, որ խաղաղությունը դառնա հասանելի․ Ռուբեն Ռուբինյան
Մոսկվայում կայացած միջազգային վոկալ մրցույթում Դավիդ Սարգսյանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը
Ինձ դատապարտել են չարած հանցագործության համար՝ հաշվի չառնելով իմ 4 անչափահաս երեխաների գոյությունը․ Դավիթ ՀամբարձումյանԻլոն Մասկի կարողությունը մեկ օրում աճել է 39.7 միլիարդ դոլարովՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականումՔաղաքական հետապնդnւմների բոլոր կազմակերպիչներն ու իրականացնողները պետք է պատասխանատվություն կրեն օրենքի առջև. Ընդդիմադիր համախմբումը՝ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասինԱրարատի քրեական ոստիկանները բացահայտել են մեքենայի հրկիզման դեպքը․ երկու անձ ձերբակալվել է (տեսանյութ)
Ո՞վ է «Վերջին անգամ մեռնողը» ...
Հույս ունենք՝ 2027-ին նոր միջnւկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն․ ՓաշինյանՇմոլ գազից թունավորումից խուսափելու համար հետևե՛ք անվտանգության կանոններին. ՆԳՆ«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դիմել է ՍԴ և ՄԻԵԴՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է հայոց առաջին լուսավորիչների տոնը․ Սուրբ Գեղարդը բերվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մոմավառության աղոթասրահԱֆղանuտանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով 10 մարդ մшհացել է, 110 մարդ՝ վիրավnրվելՄիրաքյան փողոցում բախվել են «Nissan Rogue»-ը և «Nissan Note»-ը, վերջինը գլխիվայր շրջվել էՆման սահմանադրության պարագայում որպես պետություն կորցնում ենք վերականգնվելու և կայանալու որևէ հնարավորություն․ ՔոչարյանԱՀԱԶԱՆԳ. «Հիվանդ խոզեր են ներմուծում, ՍԱՏՄ-ից ինձ սպառնում են՝ դատի տալ, եթե շարունակեմ հրապարակել իմ իմացածը»․ Հայկական խոզաբույծների միության նախագահ«Range Rover»-ն այրվել է, «Kia»-ն և «Nissan»-ը ջերմահարվել են, վարորդը հիվանդանոցում է․ նոր մանրամասներ՝ պшյթյունիցՀԷՑ-ում 10 տարվա հարկային ստուգման արդյունքում 0 դրամի խախտում չի հայտնաբերվել. փաստաբանԵրեք ընդդիմադիր առաջնորդներ գտնվում են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում․ սա ժողովրդավարության ճգնաժամ է. ՎարդևանյանՀանրային բուհի առաջին կուրս առաջին անգամ ընդունվածներին կտրամադրվի ուսման առաջին տարվա վարձի լրիվ փոխհատուցում. «Փաստ»Մասիսում նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով փորձել են ծառեր հատել․ 3 անձ ձերբակալվել էՀՀ նախկին գլխավոր դատախազ Բորիս Նազարյանին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրվարույթովԱլիևից շատ է ուզում. «Հրապարակ»Պայթյուն՝ Երևանում․ ընթացքի մեջ գտնվող «Range Rover»-ը բռնկվել է, կա վիրավոր«Անընդունելի է և անբացատրելի». Լիլիթ Գալստյանը՝ դպրոցականներին 18+ սերիալ դիտելու հանձնարարության մասինՄոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ»Եթե խաղաղության պայմանագիրը ստորագրվի, այդ պահից պիտի ապագա ունենանք․ անցյալը հիմա չենք քննարկում, շատ վատ անցյալ ունենք․ Գարո ՓայլանԵրևանում 12-ամյա աշակերտին ծեծի են ենթարկել նրա 4 դասընկերները
Իլոն Մասկին թույլատրել են փորձարկումներ անել մարդկանց վրա
ՀԱՊԿ-ում նորմալ չեն համարում Երևանի ներկայիս կարգավիճակը. ՄասադիկովԿրթահամալիրից 11-ամյա աշակերտը «քթոսկրերի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿՌուս սահմանապահների դուրսբերման դեպքում Հայաստանի համար ծանր ժամանակներ կգան. ԶատուլինԵրեք ինքնաձիգ, 11 հրացան, նռնակներ և ավելի քան հազար փամփուշտ է հայտնաբերվել ԱրմավիրումՌուսաստանը վեց ամսով արգելել է հնդկաձավարի արտահանումըՆուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնիցԱրտաշատ-Բերդիկ ճանապարհին բախվել են «Ford Fusion»-ը և «Chevrolet Volt»-ը․ բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՊՆ ներկայացուցիչներն այցելել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»Ինձ համար ընկերոջ կողքին լինելը, հատկապես դժվար պահերին, մարդկային և բարոյական պարտք է. ՀարությունյանՌուսաստանն աշխարհի քիչ երկրներից է, որն ունակ է կառուցել հզոր ատոմային սուզանավեր․ ՊուտինԿոչ եմ անում Ալեն Սիմոնյանին իր հետ տանել հայ գերիներին ուղղված 1,254 նամակները Ադրբեջան. ԲեգլարյանՓաշինյան պատասխան տուր.ԴեմոյանԵս հասկանում եմ ձեր վիշտը, ցավն ու զայրույթը և ինքս էլ կիսում եմ այդ ցավը ձեզ հետ. ԵրիցյանՀՀ ԱԳՄԱՆ դիվանագիտական ակադեմիայի և Անվար Գարգաշի անվան դիվանագիտական ակադեմիայի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիրԹուրքիան պատմություն չունի։ Այն ունի հանցավոր անցյալ. ԼատինոպուլունԱդրբեջանն ու Հայաստանը պատրաստ են հերթով ստանձնել ԱՊՀ նախագահությունը․ ԼեբեդևՎրաստանի դեսպանը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն
Գիտություն

Ո՞վ է «Վերջին անգամ մեռնողը» ...

Դոստոևսկին իր «Կարամազով եղբայրները» վեպի երեք եղբայրների կերպարներում, ըստ գրականագիտական մեկնաբանություններից մեկի, մարմնավորել է ինքն իրեն, իր տարբեր հոգեվիճակներով, ներքին հակասություններով ու մարդկային բնույթի տարբեր դրսևորումներով։ Նույնիսկ ապօրինի ծնված Սմերդյակովի կերպարում կարելի է տեսնել գրողի ներաշխարհի մութ ու հակասական կողմերի արտացոլումը։

 Այդպես են նաև Հովիկ Չարխչյանի գրքերը։ Առաջին հայացքից թվում է, թե գործ ունենք պարզ, ընթերցողին հասանելի գրքերի հետ, սակայն տողատակերն ավելի խորն են, իսկ ասելիքը շատ ավելի ընդգրկուն, քան առաջին հայացքից կարող է թվալ։

Ինչպես Դոստոևսկու հերոսների դեպքում, այնպես էլ Հովիկ Չարխչյանի «Վերջին անգամ մեռնողը» գրքում մահվան մասին խոսելիս գուցե պետք է փնտրել ոչ թե ֆիզիկական մահը, այլ մարդու ներսում տեղի ունեցող անտեսանելի ավարտները։ Հնարավոր է՝ գրքում վերջինը մեռնողը ոչ թե մարդն է, այլ նրա հոգեվիճակներից մեկը։ 

Գրականությունից մարդկանց հույզեր տանող ճանապարհի մասին զրուցել ենք գրականագետ, արձակագիր Հովիկ Չարխչյանի հետ.

֊Ինչպե՞ս ծնվեց «Վերջին մեռնողը»։

֊Սովորաբար գրքերը ծնվում են ավելի վաղ, քան դրանք գրվում են: Մտքերի, հույզերի, կասկածների ու համոզմունքների, տպավորությունների ու մտատանջությունների կուտակումներ են, որ մի օր պահանջում են դրսևորման միջոց: Նրանց ծանրությունը ճնշում է, ներկայությունը դառնում է անտանելի, ձերբազատման ելքեր է փնտրում: Եվ այդ ժամանակ դու կառչում ես բառի փրկարար պարանից:

Գրել մահվան մասին նույնն է, թե գրել կյանքի մասին: Բոլոր մահերի միջակայքում դարձյալ կյանքն է, բայց միանգամայն այլ որակներով, այլ փուլերում, այլ ընդգրկմամբ: Կյանքի այս աստիճանական նվազումն է, որ ի վերջո պիտի հանգեցնի վերջին մահին: Եվ այլևս էական չէ՝ դա ֆիզիկակա՞ն ավարտն է, թե՞ էության փլուզումը, որովհետև պատճառի ու հետևանքի տիրույթներում մեր կորուստները միշտ ստորադասում ենք վերջնական վախճանին, մինչդեռ մեծագույն ողբերգությունը սկիզբ է առնում այն ժամանակ, երբ դեռ ապրում էինք: «Վերջին անգամ մեռնողը» այդ տագնապների արձագանքն է: 

֊Ո՞րն է ավելի ծանր, ֆիզիկական մահից առաջ էության կորուստը, թե հենց գոյության դադարը։ Ովքե՞ր են էության մարդասպանները։

- Անկասկած, առաջինը: Իզուր չէ, որ մարդը պատրաստ է զոհաբերել իր անձը՝ սեփական էությանը հավատարիմ մնալու համար: Եվ դա նրա ընտրությունն է՝ պայմանավորված իր նկարագրով, գոյության առեղծվածի իր բացահայտմամբ, իր գիտակցական մակարդակով: Ճշմարիտ մարդը հենց էությունն է՝ զետեղված այն անոթում, որին մարմին ենք կոչում:

Իսկ սպանել էությունը կարող է ամեն բան՝ միջավայրը, հասարակությունը, սեփական թուլություններն ու մոլորությունները, ուժերի անհավասարությունը, ծայրահեղություններին ապավինելը, կյանքի գունազրկումը… Էության մահը մեղքի ու մեղավորների փնտրտուքի ծիրում չէ, այլ այն հարցի մեջ, թե ինչու՞ դա կատարվեց, եթե կարող էր չկատարվել:

֊Հնարավո՞ր է չմեռնել կենդանի ։ Այդպիսի դեպքեր լինո՞ւմ են։

- Հնարավոր է նույնիսկ ապրել մահից հետո: Ինչքան-ինչքան անուններ կան, որոնք հեռացել են, բայց մեզ համար ավելի կենդանի են, քան ոմանք, որոնց քիչ առաջ հանդիպեցինք փողոցում, սրճարանում կամ տեսանք էկրանից ճամարտակելիս:

Իմ «Երկիր անավարտ» վեպում կա այդպիսի մի տող. «Մի մեռիր մեռնելուց առաջ»: Եվ սա է գերխնդիրը: Կյանքի բարոյականության պահանջը նույնքան կենսական անհրաժեշտություն է, որքան հացը՝ քաղցածի համար: Ու եթե ապրելու ձգտումը չպիտի հիմնավորվի ավելի բարձր նշաձողով, քան պարզապես շնչել-արտաշնչելն է, ապա այդ դեպքում ու՞մ ենք պետք մենք՝ մահից սարսափողներս ու կյանքով գայթակղվածներս: 

 

Ես երբեք զրույցներին ամփոփիչ ավարտ չեմ տալիս, այդպես նաև հնարավորություն տալով ընթերցողին ինքն ընտրի վերջաբանը, իսկ ինձ գաղտնագրում եմ հաջորդ հանդիպման ակնկալիք.... 

 

Հովիկ Չարխչյանի հետ զրուցեց Արմինե Մելքոնյանը