Իլոն Մասկին թույլատրել են փորձարկումներ անել մարդկանց վրա
Իլոն Մասկի ուղեղային իմպլանտների մշակմամբ զբաղվող Neuralink ընկերությունը ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչությունից (FDA) ստացել է թույլտվություն՝ Միացյալ Նահանգներում լայնածավալ կլինիկական փորձարկում սկսելու համար։
LINK Pivotal Study անվանումը կրող փորձարկման ընթացքում ուսումնասիրվելու է՝ արդյոք Neuralink-ի ուղեղային իմպլանտը կարող է օգնել ALS-ի (կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ) հետևանքով ծանր կաթված ունեցող մարդկանց մտքի ուժով կառավարել համակարգիչներն ու այլ թվային սարքերը։
Իմպլանտը գրանցում է ուղեղի ազդանշանները և դրանք վերածում հրահանգների՝ թույլ տալով օգտատերերին առանց ձեռքերի շարժման կառավարել համակարգչի կուրսորն ու սեղմումներ կատարել։
Neuralink-ի տվյալներով՝ նախորդ հետազոտությունների շրջանակում ԱՄՆ-ում, Կանադայում և Մեծ Բրիտանիայում ավելի քան 30 մարդ արդեն ստացել է ընկերության իմպլանտները։
Նոր կլինիկական փորձարկման նպատակն է լրացուցիչ գնահատել իմպլանտի անվտանգությունը և դրա արդյունավետությունը երկարաժամկետ օգտագործման ընթացքում։


















































Նուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնից
Վանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի.վրաերթի ենթարկված 8–ամ...
Արդյո՞ք արդարացված են Օզեմպիկն ու Մունջարոն, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ նիհարելու մոլուցքով տառ...
Պայթյուն՝ Երևանում․ ընթացքի մեջ գտնվող «Range Rover»-ը բռնկվել է, կա վիրավոր
Գերմանիայում մահացած են գտել հայ ընտանիքի 5 անդամի
Ամենահին և ամենահարգված ձեռնարկատերերից մեկը՝ Վալտերը, ձերբակալվել է Շերեմետևո օդանավակայանում
Մոտ 40 աշակերտ է տուժել Լիոնի դպրոցում պիրոտեխնիկայի կիրառման հետևանքով
Ո՞վ է «Վերջին անգամ մեռնողը» ...
Ողբերգական ավտովթար Երևանում. Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են 2 «Mercedes», «Nissan Tiida», «...
Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում․ «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին