Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
Պատմական նվաճում․Հայաստանի գեղասահքի պատմության մեջ առաջին անգամ Կարինա Հակոբովան և Նիկիտա Ռախմանինը մեդալ են նվաճել Դենիս Ջորկաեֆը հանդիպումներ կանցկացնի հայկական ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչների հետ 1-ին անգամ Հայաստանի և Ադրբեջանի պատմության մեջ ունենք մի իրավիճակ, երբ ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը ոչ մի բան չունեն զիջելու․ Ռուբեն Ռուբինյան 2022 թ․ հետո հասկացել ենք, որ ակտիվորեն պետք է անենք ամեն ինչ, որ խաղաղությունը դառնա հասանելի․ Ռուբեն Ռուբինյան Մոսկվայում կայացած միջազգային վոկալ մրցույթում Դավիդ Սարգսյանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը Ինձ դատապարտել են չարած հանցագործության համար՝ հաշվի չառնելով իմ 4 անչափահաս երեխաների գոյությունը․ Դավիթ Համբարձումյան Իլոն Մասկի կարողությունը մեկ օրում աճել է 39.7 միլիարդ դոլարով Հայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականում Քաղաքական հետապնդnւմների բոլոր կազմակերպիչներն ու իրականացնողները պետք է պատասխանատվություն կրեն օրենքի առջև. Ընդդիմադիր համախմբումը՝ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասին Արարատի քրեական ոստիկանները բացահայտել են մեքենայի հրկիզման դեպքը․ երկու անձ ձերբակալվել է (տեսանյութ) Ո՞վ է «Վերջին անգամ մեռնողը» ... Հույս ունենք՝ 2027-ին նոր միջnւկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն․ Փաշինյան
Պատմական նվաճում․Հայաստանի գեղասահքի պատմության մեջ առաջին անգամ Կարինա Հակոբովան և Նիկիտա Ռախմանինը մեդալ են նվաճել
Դենիս Ջորկաեֆը հանդիպումներ կանցկացնի հայկական ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչների հետ1-ին անգամ Հայաստանի և Ադրբեջանի պատմության մեջ ունենք մի իրավիճակ, երբ ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը ոչ մի բան չունեն զիջելու․ Ռուբեն Ռուբինյան2022 թ․ հետո հասկացել ենք, որ ակտիվորեն պետք է անենք ամեն ինչ, որ խաղաղությունը դառնա հասանելի․ Ռուբեն Ռուբինյան
Մոսկվայում կայացած միջազգային վոկալ մրցույթում Դավիդ Սարգսյանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը
Ինձ դատապարտել են չարած հանցագործության համար՝ հաշվի չառնելով իմ 4 անչափահաս երեխաների գոյությունը․ Դավիթ ՀամբարձումյանԻլոն Մասկի կարողությունը մեկ օրում աճել է 39.7 միլիարդ դոլարովՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականումՔաղաքական հետապնդnւմների բոլոր կազմակերպիչներն ու իրականացնողները պետք է պատասխանատվություն կրեն օրենքի առջև. Ընդդիմադիր համախմբումը՝ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասինԱրարատի քրեական ոստիկանները բացահայտել են մեքենայի հրկիզման դեպքը․ երկու անձ ձերբակալվել է (տեսանյութ)
Ո՞վ է «Վերջին անգամ մեռնողը» ...
Հույս ունենք՝ 2027-ին նոր միջnւկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն․ ՓաշինյանՇմոլ գազից թունավորումից խուսափելու համար հետևե՛ք անվտանգության կանոններին. ՆԳՆ«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դիմել է ՍԴ և ՄԻԵԴՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է հայոց առաջին լուսավորիչների տոնը․ Սուրբ Գեղարդը բերվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մոմավառության աղոթասրահԱֆղանuտանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով 10 մարդ մшհացել է, 110 մարդ՝ վիրավnրվելՄիրաքյան փողոցում բախվել են «Nissan Rogue»-ը և «Nissan Note»-ը, վերջինը գլխիվայր շրջվել էՆման սահմանադրության պարագայում որպես պետություն կորցնում ենք վերականգնվելու և կայանալու որևէ հնարավորություն․ ՔոչարյանԱՀԱԶԱՆԳ. «Հիվանդ խոզեր են ներմուծում, ՍԱՏՄ-ից ինձ սպառնում են՝ դատի տալ, եթե շարունակեմ հրապարակել իմ իմացածը»․ Հայկական խոզաբույծների միության նախագահ«Range Rover»-ն այրվել է, «Kia»-ն և «Nissan»-ը ջերմահարվել են, վարորդը հիվանդանոցում է․ նոր մանրամասներ՝ պшյթյունիցՀԷՑ-ում 10 տարվա հարկային ստուգման արդյունքում 0 դրամի խախտում չի հայտնաբերվել. փաստաբանԵրեք ընդդիմադիր առաջնորդներ գտնվում են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում․ սա ժողովրդավարության ճգնաժամ է. ՎարդևանյանՀանրային բուհի առաջին կուրս առաջին անգամ ընդունվածներին կտրամադրվի ուսման առաջին տարվա վարձի լրիվ փոխհատուցում. «Փաստ»Մասիսում նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով փորձել են ծառեր հատել․ 3 անձ ձերբակալվել էՀՀ նախկին գլխավոր դատախազ Բորիս Նազարյանին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրվարույթովԱլիևից շատ է ուզում. «Հրապարակ»Պայթյուն՝ Երևանում․ ընթացքի մեջ գտնվող «Range Rover»-ը բռնկվել է, կա վիրավոր«Անընդունելի է և անբացատրելի». Լիլիթ Գալստյանը՝ դպրոցականներին 18+ սերիալ դիտելու հանձնարարության մասինՄոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ»Եթե խաղաղության պայմանագիրը ստորագրվի, այդ պահից պիտի ապագա ունենանք․ անցյալը հիմա չենք քննարկում, շատ վատ անցյալ ունենք․ Գարո ՓայլանԵրևանում 12-ամյա աշակերտին ծեծի են ենթարկել նրա 4 դասընկերները
Իլոն Մասկին թույլատրել են փորձարկումներ անել մարդկանց վրա
ՀԱՊԿ-ում նորմալ չեն համարում Երևանի ներկայիս կարգավիճակը. ՄասադիկովԿրթահամալիրից 11-ամյա աշակերտը «քթոսկրերի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿՌուս սահմանապահների դուրսբերման դեպքում Հայաստանի համար ծանր ժամանակներ կգան. ԶատուլինԵրեք ինքնաձիգ, 11 հրացան, նռնակներ և ավելի քան հազար փամփուշտ է հայտնաբերվել ԱրմավիրումՌուսաստանը վեց ամսով արգելել է հնդկաձավարի արտահանումըՆուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնիցԱրտաշատ-Բերդիկ ճանապարհին բախվել են «Ford Fusion»-ը և «Chevrolet Volt»-ը․ բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՊՆ ներկայացուցիչներն այցելել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»Ինձ համար ընկերոջ կողքին լինելը, հատկապես դժվար պահերին, մարդկային և բարոյական պարտք է. ՀարությունյանՌուսաստանն աշխարհի քիչ երկրներից է, որն ունակ է կառուցել հզոր ատոմային սուզանավեր․ ՊուտինԿոչ եմ անում Ալեն Սիմոնյանին իր հետ տանել հայ գերիներին ուղղված 1,254 նամակները Ադրբեջան. ԲեգլարյանՓաշինյան պատասխան տուր.ԴեմոյանԵս հասկանում եմ ձեր վիշտը, ցավն ու զայրույթը և ինքս էլ կիսում եմ այդ ցավը ձեզ հետ. ԵրիցյանՀՀ ԱԳՄԱՆ դիվանագիտական ակադեմիայի և Անվար Գարգաշի անվան դիվանագիտական ակադեմիայի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիրԹուրքիան պատմություն չունի։ Այն ունի հանցավոր անցյալ. ԼատինոպուլունԱդրբեջանն ու Հայաստանը պատրաստ են հերթով ստանձնել ԱՊՀ նախագահությունը․ ԼեբեդևՎրաստանի դեսպանը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն
Քաղաքականություն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դիմել է ՍԴ և ՄԻԵԴ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դիմել է Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան, այս մասին հայտարարություն է տարածել կուսակցությունը։

««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ նոյեմբերի 19-ին, 20-ին և 23-ին Սահմանադրական դատարան է ներկայացրել երեք նոր դիմում, իսկ նոյեմբերի 4-ին դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Դիմումներով կուսակցությունը վիճարկում է օրենքի այն կանոնները և այն որոշումները, որոնց պատճառով իր ընտրողների ձայները չհաշվվեցին, և ԲՀԿ-ն դուրս մնաց խորհրդարանից։ Կուսակցության շահերը ներկայացնում է «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական Սգրասենյակը։

Ինչ է տեղի ունեցել. թվերը

– Հունիսի 8. ԿԸՀ-ի նախնական արձանագրությամբ՝ ԲՀԿ-ն ստացել էր 58 378 ձայն, և 4 տոկոսի շեմից պակասում էր ընդամենը 52 ձայն։

– Նույն օրը կուսակցությունը հայտնաբերեց, որ մի շարք տեղամասերում ձայները ԿԸՀ համակարգում սխալ են մուտքագրվել։ Թիվ 27/7 տեղամասի արձանագրությամբ ԲՀԿ-ն ստացել էր 77 ձայն, իսկ ԿԸՀ կայքում նշված էր 1, թիվ 12/20-ում՝ 26-ի փոխարեն 1, թիվ 27/26-ում՝ 19-ի փոխարեն 3, թիվ 38/53-ում՝ 7-ի փոխարեն 4։ Միայն այս չորս տեղամասում «տեխնիկական» սխալների պատճառով ԲՀԿ-ից «կորել» էր առնվազն 120 ձայն։ Ձայների ճիշտ գրանցման դեպքում կուսակցությունը շեմը կհաղթահարեր արդեն այդ օրը։

– Հունիսի 9–10. ԲՀԿ-ն պաշտոնապես պահանջեց շտկել սխալները։ Հունիսի 10-ի դրությամբ շտկումների և վերահաշվարկների արդյունքում ԲՀԿ-ի օգտին արդեն ավելացել էր 140 ձայն։

– Հունիսի 11. Հենց այն պահին, երբ պարզ դարձավ, որ ԲՀԿ-ն անցնում է խորհրդարան, ԿԸՀ-ն սեփական նախաձեռնությամբ անվավեր ճանաչեց թիվ 10/51 և 35/65 տեղամասերի արդյունքները, որտեղ ԲՀԿ-ն ստացել էր 213 ձայն (համապատասխանաբար՝ 131 և 82)։ Վերաքվեարկություն չնշանակվեց։

– Հունիսի 12. ԿԸՀ-ն հրապարակեց 637 տեղամասում անցկացված վերահաշվարկի արդյունքները. ԲՀԿ-ի ձայները 147-ով ավելացել և հասել էին 58 525-ի (4,004%)՝ շեմը գերազանցելով 55 ձայնով։ Այսինքն՝ առանց երկու տեղամասի արդյունքներն անվավեր ճանաչելու ԲՀԿ-ն խորհրդարանում էր։

– Հունիսի 14. Վերջնական արդյունքներով ԲՀԿ-ին գրանցվեց 58 287 ձայն (3,989%), և կուսակցությունը շեմից պակաս մնաց 156 ձայնով։ Ընդհանուր առմամբ, անվավեր ճանաչված երեք տեղամասում մոտ 3 400 քաղաքացու ձայնը չհաշվվեց։

Այսպիսով, ԲՀԿ-ն 4 տոկոսի շեմը հաղթահարում էր թե՛ ձայների ճիշտ գրանցման դեպքում՝ արդեն հունիսի 8-ին, թե՛ ԿԸՀ-ի իսկ հրապարակած վերահաշվարկի արդյունքներով, սակայն դուրս մնաց խորհրդարանից ոչ թե ընտրողների կամքով, այլ պետական մարմինների սխալների և որոշումների պատճառով։

ԲՀԿ-ն, ինչպես նաև վեց այլ կուսակցություններ ու դաշինքներ՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, «Միասնության թևեր», «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունները, ընտրությունների արդյունքները վիճարկեցին Սահմանադրական դատարանում։ Դատարանը դիմումները քննեց միասին։ 2026 թվականի հուլիսի 4-ի ՍԴՈ-1835 որոշմամբ Դատարանն արձանագրեց ընտրական գործընթացում թույլ տրված լուրջ խախտումներ և թերություններ.

– Իրավապահ մարմինների գործիքավորում. Ընտրական ցուցակների թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդումներն ու հարկադրանքի միջոցները, «քանակական ցուցիչով պայմանավորված, կարող էին ընտրողի կամահայտնության վրա ազդեցություն ունեցող գործոն լինել» (կետ 19.4)։ Դատարանը շեշտեց պաշտոնյաների կողմից անմեղության կանխավարկածն անտեսող հայտարարությունների «անթույլատրելիությունը, հատկապես՝ ընտրությունների և դրան նախորդող ժամանակահատվածում» (կետ 19.5), իսկ ընտրակաշառքի վերաբերյալ իրավապահ մարմինների հաղորդագրությունների մեծ քանակի մասին նշեց, որ այն «առաջին հայացքից կարող է վկայել ընտրողի կամքի ազատ ձևավորման վրա էական ազդեցության մասին» (կետ 20.5)։

– Վարչական ռեսուրս. Դիմողների ներկայացրած փաստարկները «ըստ էության, վկայում են վարչական ռեսուրսի ոչ իրավաչափ օգտագործման մասին» (կետ 21.18)։

– Ատելության և սպառնալիքների մթնոլորտ. Վարչապետի՝ բռնության կոչերի և սպառնալիքների հարցով Դատարանը վկայակոչեց Վարչական դատարանի եզրակացությունը, որ նախընտրական քարոզչության ընթացքում օգտագործված արտահայտությունները «դուրս են քաղաքական քննադատության և ընդունելի քաղաքական բանավեճի սահմաններից» (կետ 23.1)։ Դատարանի գնահատմամբ՝ առանձին քաղաքական ուժերի առաջնորդների խոսքը «եղել է անընդունելի կոպիտ, հանրային բարոյական տեսանկյունից՝ խիստ դատապարտելի, իսկ դրա ազդեցությունը՝ ցնցող», ընդ որում՝ իշխանություն ունեցող ուժը պետք է լինի «առավել զսպող» (կետ 23.2)։

– Հանրային հեռուստատեսություն. Դատարանը մեջբերեց միջազգային դիտորդների եզրակացությունը, որ Հանրային հեռուստաընկերությունը «ցուցաբերել է ակնհայտ կողմնակալություն՝ հօգուտ իշխող կուսակցության», և ընդգծեց, որ նրա լուսաբանումները «չպետք է լինեն կողմնակալ» (կետ 25.6)։

– Տեղամասերում թույլ տրված խախտումներ. Թիվ 10/51 և 35/65 տեղամասերում «քվեարկությունը շարունակվել է սահմանված ժամկետի ավարտից հետո», և ընտրողների կամքն «այլևս հնարավոր չէ առանձնացնել» (կետ 22.4)։ Մեկ տեղամասում «վավեր քվեարկություն ընդհանրապես տեղի չի ունեցել», և «թերությունը պայմանավորված է ընտրական վարչարարության գործոնով» (կետ 22.14)։ ԿԸՀ-ն որոշումներն ընդունել է, երբ «վերահաշվարկն ավարտված չէր, ընտրությունների արդյունքները դեռևս ամփոփված չէին» (կետ 22.12, իսկ այդ տեղամասերի քվեարկությունից «ակնհայտորեն կախված էր 4 տոկոսանոց շեմի հաղթահարումը, հետևաբար՝ խորհրդարանի կազմը» (կետ 22.14)։

Դատարանը շեշտեց նաև, որ իր որոշումը «չի ենթադրում ընտրական գործընթացի կատարյալ լինելու արձանագրում» (կետ 26.1), և որ նույնիսկ այն խախտումը, որը չի ազդել վերջնական արդյունքի վրա, «կարող է էականորեն նվազեցնել ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահությունը» (կետ 21.12)։

Այդուհանդերձ, Դատարանը գտավ, որ արձանագրված խախտումները կա՛մ «դրվագային» էին, կա՛մ ապացուցված չէր դրանց ազդեցությունն ընտրությունների արդյունքի վրա, իսկ երկու տեղամասում թույլ տրված խախտումների ազդեցությունը «վերացվել էր» դրանց արդյունքներն անվավեր ճանաչելու միջոցով (կետ 22.12)։ Արդյունքում Դատարանը ԿԸՀ-ի որոշումը թողեց ուժի մեջ, չսահմանեց մանդատների բաշխման այլ կարգ, իսկ կիրառված օրենքի սահմանադրականությունը ստուգելու խնդրանքը մերժեց՝ գտնելով, որ այդ վարույթում նման իրավասություն Սահմանադրական դատարանը չունի։

Նույն խնդիրներն արձանագրել է նաև Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ)՝ 2026 թվականի սեպտեմբերի 22-ի դիտորդական զեկույցում (Doc. 16486 rev, ոչ պաշտոնական թարգմանություն).

– Ընտրողների իրավազրկում. ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել այն տեղամասերի արդյունքները, որոնք վճռորոշ էին ընդդիմադիր կուսակցության խորհրդարան մուտք գործելու համար, առանց հիմնավորված պատճառաբանության և առանց վերաքվեարկության, և դրանով իսկ ազդել է ընտրությունների ընդհանուր արդյունքի և ներկայացվածության վրա (կետ 80)։ ԿԸՀ-ի մեկ նախադասությամբ հիմնավորումը «խիստ անբավարար» է՝ հատկապես հաշվի առնելով դրա ազդեցության նշանակությունը (կետ 68)։

– Ազդեցություն խորհրդարանի կազմի վրա. Որոշ հաշվարկներով՝ այդ տեղամասերի հաշվառման դեպքում ԲՀԿ-ն կհաղթահարեր 4 տոկոսի շեմը, և իշխող կուսակցությունը չէր ունենա 3/5 մեծամասնություն (կետ 68)։ ԲՀԿ-ի՝ խորհրդարանից դուրս մնալու հետևանքով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացավ 3/5 մեծամասնություն և վերահսկողություն օրենսդրության ու սահմանադրական օրենքների նկատմամբ, իսկ խորհրդարանի կազմը չի արտացոլում բոլոր ընտրողների նախընտրությունները (կետ 77)։

– Դատական պաշտպանության բացակայություն. Դատական վարույթները պաշտպանության միջոց չեն ապահովել՝ մասնավորապես նեղ իրավունակության և կոշտ ժամկետների պատճառով, և ընտրազանգվածի զգալի մասը կարող է մնալ առանց արդյունավետ ներկայացվածության (կետ 72)։

– Իրավապահ մարմինների ընտրովի կիրառում. Արձանագրվել է ընտրակաշառքի և ընտրական այլ հանցագործությունների վերաբերյալ ավելի քան 200 քրեական վարույթ՝ հիմնականում ընդդիմության դեմ, ինչը ձևավորել է իրավապահ համակարգի ընտրովի գործելու ընկալում (կետ 33)։ Այդ վարույթները գրեթե բոլորն ուղղված են եղել ընդդիմության կամ նրան մոտ գործարար շրջանակների դեմ (կետ 39), նշվել են նաև անհամաչափ կալանավորումներ (կետ 40)։

– Վարչական ռեսուրս. Հանրային ծառայողները հայտնել են, որ իրենց պարտադրել են կամ ճնշում են գործադրել՝ մասնակցելու իշխող կուսակցության հանրահավաքներին (կետ 32), իսկ ընտրություններից անմիջապես առաջ ներդրված սոցիալական ծրագրերը դիտարկվել են որպես փաստացի քարոզչական գործիք (կետ 34)։

– Հանրային հեռուստատեսություն. Հանրային հեռուստատեսությունը և մի շարք առանցքային մասնավոր հեռուստաընկերություններ ակնհայտ կողմնակալություն են ցուցաբերել հօգուտ իշխող կուսակցության՝ բացասաբար լուսաբանելով առաջատար ընդդիմադիր ուժերին (կետ 42)։

ԵԽԽՎ-ն հիմնական մտահոգությունների շարքում նշել է ընտրակաշառքը, վարչական ռեսուրսի չարաշահումը, ժամանակին և արդյունավետ դատական պաշտպանության էական թերությունները և ընդդիմադիր կուսակցության ընտրազանգվածի իրավազրկումը՝ խորհրդարանական էական հետևանքներով (կետ 85)։ Վեհաժողովը կոչ է արել իշխանություններին վերջ դնել ընդդիմության ընտրովի հետապնդմանը, ապահովել հանրային հեռարձակողի անկողմնակալությունը, երկարացնել ընտրական վեճերի քննության ժամկետները և օրենքով պահանջել վերաքվեարկություն, երբ վտանգված է հիմնարար ներկայացուցչականությունը (կետ 87)։

Դիմումները՝ պարզ բառերով

1. Ինչպես է հաշվվում 4 տոկոսի շեմը։ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ անվավեր ճանաչված տեղամասերի բոլոր ընտրողները և ընտրական հանձնաժողովների հաշվարկի սխալները գումարվում են այն թվին, որից հաշվարկվում է շեմը։ Այսինքն՝ պետական մարմինների և ընտրական հանձնաժողովների սխալների համար, որոնցում կուսակցությունը որևէ դեր չունի, տուժում է կուսակցությունը. որքան շատ են սխալները, այնքան բարձր է խորհրդարան անցնելու շեմը։ Ավելին, «անճշտություն» է համարվում նաև այն դեպքը, երբ քվեատուփում ավելի շատ քվեաթերթիկ է հայտնաբերվում, քան ընտրողների ցուցակում ստորագրած անձինք։ Այսինքն՝ խնդիրն արդեն առկա է. քվեատուփում կան «ավել» քվեաթերթիկներ, որոնք հաշվվել են որպես ձայներ։ Սակայն այդ անհամապատասխանությունը պարզելու և շտկելու փոխարեն օրենքը նույն թիվը կրկին գումարում է շեմի հաշվարկի հիմքին։ Արդյունքում սխալը ոչ թե վերացվում, այլ կրկնապատկվում է՝ ավելի խորացնելով խնդիրը, իսկ դրա գինը վճարում են կուսակցությունը, թեկնածուները և ընտրողները, որոնք որևէ առնչություն չունեն այդ սխալի հետ։ Ընդհանուր առմամբ, շեմի հիմքին գումարվել է 4 331 «անճշտություն», և հենց դրա պատճառով է ԲՀԿ-ին «պակասել» 156 ձայն։ Առանց անճշտությունների ԲՀԿ-ն կստանար 4,001%՝ շեմը գերազանցելով 17 ձայնով։

2. ԿԸՀ-ի լիազորությունները։ ԿԸՀ-ն տեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչեց սեփական նախաձեռնությամբ՝ առանց հստակ չափանիշների և առանց կուսակցությանը լսելու։ Կուսակցությունը պնդում է, որ օրենքը չի կարող նման անսահմանափակ հայեցողություն տալ, և որ եթե տեղամասի արդյունքների անվավեր ճանաչումը կարող է փոխել խորհրդարանի կազմը, պետք է նշանակվի վերաքվեարկություն, այլ ոչ թե ընտրողների ձայները պարզապես չհաշվվեն։

3. Արդար դատաքննություն ընտրական վեճերում։ Ընտրական վեճի ապացույցները՝ քվեաթերթիկները, տեսագրությունները, արձանագրությունները, գտնվում են պետական մարմինների մոտ, որոնք հաճախ դրանք չեն տրամադրում։ Կուսակցությունը դիմեց Սահմանադրական դատարանին՝ այդ ապացույցները պահանջելու համար, սակայն Դատարանը մերժեց ապացույցներ պահանջելու, փորձաքննություն նշանակելու և վկա հրավիրելու միջնորդությունների մեծ մասը՝ հիմնվելով այն բանի վրա, որ գործը պետք է քննվի օրենքով սահմանված սեղմ ժամկետում։ Արդյունքում ապացուցման բեռը դրվում է կուսակցության վրա, իսկ ապացույցները մնում են անհասանելի։ Ավելին, ըստ կիրառելի կարգավորումների, նույնիսկ այն դեպքերում, երբ ընդամենը մի քանի տեղամաս է որոշում խորհրդարանի կազմը, կամ անցողիկ շեմը հաղթահարելու համար պակասում է խիստ սահմանափակ քանակով ձայներ, միևնույնն է, արդյունքների վերանայում հնարավոր է միայն համատարած խախտումների առկայությունն ապացուցելու դեպքում։

4. Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Նոյեմբերի 4-ին ներկայացված դիմումով ԲՀԿ-ն պնդում է, որ տեղամասերի արդյունքներն առանց վերաքվեարկության անվավեր ճանաչելով և արդյունավետ դատական պաշտպանություն չապահովելով՝ խախտվել են ազատ ընտրությունների իրավունքը և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը։

Պայքարը հանուն արդարության շարունակվում է

Այս դիմումները կուսակցության հետևողական պայքարի հերթական քայլն են. նախկինում ԲՀԿ-ն դիմել էր ԿԸՀ, Վարչական դատարան և Սահմանադրական դատարան։ Իրավական քայլերին զուգահեռ՝ կուսակցությունը շարունակում է քաղաքական աշխատանքը, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ համագործակցությունը կուսակցական և այլ ուղիներով։ Կուսակցությունը պատասխանատու է իր ընտրողների առջև և չի նահանջում. պայքարը հանուն արդարության շարունակվում է օրինական միջոցներով, որպեսզի ընտրողների կամքը հարգվի թե՛ այսօր, թե՛ ապագայում։

ԲՀԿ-ն հավատարիմ է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի հիմնական գաղափարին. երկրին այսօր պետք է ներքին համերաշխություն և միասնություն, այլ ոչ թե պառակտում։

Հետապնդումները շարունակվում են

Միաժամանակ շարունակվում են հետապնդումները կուսակցության և նրա ընտրական ցուցակի նկատմամբ։ Կալանքի տակ են ցուցակի թիվ 1-ը՝ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, թիվ 2-ը՝ Անդրանիկ Թևանյանը և թիվ 7-ը՝ Մարտուն Գրիգորյանը, տնային կալանքի տակ է թիվ 27-ը՝ Արեգնազ Մանուկյանը։ Քրեական գործեր են հարուցվել ԲՀԿ պատգամավորության թեկնածուներ Էդգար Բոջուկյանի, Հարություն Ղարագյոզյանի և Գարուշ Մարզեցյանի նկատմամբ։

Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը նոյեմբերի 5-ին երկարաձգվել է ևս երեք ամսով։

Փաստացի չեն գործում Գագիկ Ծառուկյանի հետ կապված մի շարք ընկերություններ։ Որոշ ձեռնարկությունների դեպքում դրանք շարունակում են փակ մնալ նույնիսկ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որոշումից հետո, որով քննիչներին արգելվել է միջամտել սեփականության իրավունքին և փակել կամ կնքել դրանք։ Կուսակցությունն այս ամենը համարում է քաղաքական հետապնդում»։