Մինչև 399.000 եվրո․ ՀՀ-ն 2025 թ․ ևս կլորիկ գումար է վճարել «Rasmussen Global»-ի խորհրդատվական ծառայությունների դիմաց․ 168․am
Եվրամիության թափանցիկության ռեգիստրի տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը փակված՝ 2025 ֆինանսական տարում շարունակել է մնալ միջազգային քաղաքական խորհրդատվական «Rasmussen Global» կազմակերպության հաճախորդների ցանկում։ Այս կազմակերպությունը հիմնադրվել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար և Ուկրաինայի նախագահի նախկին ոչ հաստիքային խորհրդական Անդերս Ֆոգ Ռասմուսենի կողմից։Այս մասին գրում է 168․am-ը։
Ըստ հրապարակված հաշվետվության՝ Եվրոպական հարևանության քաղաքականություն, Խաղաղության եվրոպական հիմնադրամ և ԵՄ առևտրային քաղաքականություն ծրագրերի շրջանակներում խորհրդատվության համար Հայաստանի Հանրապետությունը 2025 թվականին «Rasmussen Global»-ին վճարել է 300,000-ից մինչև 399,999 եվրո։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր 168.am-ը, նախորդ՝ 2024 թվականի տվյալներով, Երևանի և Բրյուսելի միջև կապերի սերտացման տրամաբանության մեջ նույնատիպ թեմաներով խորհրդատվական ծառայությունների դիմաց ընկերությունը որպես ՀՀ-ից ստացած եկամուտ նախանշել էր 400,000-499,999 եվրո գումարը։
ՀՀ կառավարության և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի մասնավոր համագործակցությունը սկսվել է 2023 թվականին։ 2023 թվականի մարտի 13-14-ին Անդերս Ֆոգ Ռասմուսենն աշխատանքային այցով ժամանեց Հայաստան, որի ընթացքում դատապարտեց Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և Ադրբեջանին կոչ արեց անհապաղ բացել Լաչինի միջանցքը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։


















































Եվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլը
Հայտնի է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկության պատճառը
Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի. Կառավարությունը ծրագրի առջև դրված խնդիրը լուծված է համարում (տեսանյութ)
ՌԴ ՊՆ փոխնախարարը «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանին հետմահու Ռուսաստանի հերոսի «Ոսկե աս...
Ցրտահարության վտանգ․ Հիդրոմետ ծառայությունը հորդորում է բերքը հավաքել
Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակը
Ինչպես է ուղևորի մատը մնացել երևանի 33 համարի ավտոբուսի դռան տակ և վնասվել․ մանրամասներ
Շաքիում հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջանցին կալանավnրվել է 2 ամիս ժամկետով
Ադրբեջանցին զենքը պահել էր երեխաներից մեկի վրա. ի՞նչ է պատմում տուժած կնոջ քույրը․ Sputnik Արմենիա (...
Վեց տարի է` ես գիշեր ու ցերեկ Փաշինյանի դեմ պայքար եմ մղում, միակ մարդը, որ ինձ դրա համար փող է տվել...
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց․ 24News․am