Մարզն ուզում են «վերցնել» Ծառուկյանից. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Մի քանի ամիս է՝ Կոտայքի մարզը մարզպետ չունի, քանի որ նախկին մարզպետ Ահարոն Սահակյանն ընտրություններից հետո պատգամավոր դարձավ եւ խորհրդարան մտավ։ Չնայած այս ընթացքում բազմաթիվ թեկնածություններ են քննարկվել, սակայն մինչ օրս ոչ մեկը չի նշանակվել։ Նիկոլ Փաշինյանն ինչպես արտաքին քաղաքական հարցերում է փակուղի մտել, այնպես էլ ներքաղաքական հարցերում մեծ դժվարություններ ունի: Նրա համար գերկարեւոր է Ծառուկյանի մարզը «վերցնելը», ինչպես նրա բիզնեսները խլեց:
Ուստի Կոտայքի մարզպետի, Աբովյանի համայնքապետի հարցում չի կարող տանուլ տալ, իսկ դեկտեմբերի 13-ին Աբովյանում ՏԻՄ ընտրություններ են կայանալու: Հնարավոր է մինչ այդ մարզպետ չնշանակվի, որպեսզի ընտրության պատասխանատվությունը մեկ մարդու ուսերին չընկնի, ինչպես դրվել է մյուս բոլոր մարզերում։ Հրահանգել է, որ ողջ թիմը պետք է Կոտայքում աշխատի, որ մարզն ու խոշորացված համայնքը ձեռքներից չգնան:
Ըստ այդմ էլ, անասելի մեծ ճնշումներ են գործադրվում Աբովյանի գործող քաղաքապետ Էդուարդ Բաբայանի նկատմամբ, որ նա չառաջադրվի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։


















































ՀՌՀ-ն դադարեցրել է «Կոտայք թի վի»-ի լիցենզիայի գործողությունը
Այդ օրով համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ արդարացում չունեցող կոպ...
Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է
Այն ճանապարհը, որն ընտրել են Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատե...
Պատերшզմից 6 տարի հետո ամենատարածված բառը խաղաղությունն է, բայց էլի տիրում է ներքին թշնամանքն ու պառ...
Երեք տարի գերության մեջ
Ինչի՞ վրա է ծախսվել 20 մլն դրամը․ Թաթա Սիմոնյանը ծախսերի ցուցակն է հրապարակել
Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ․ անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տա...
Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի. Կառավարությունը ծրագրի առջև դրված խնդիրը լուծված է համարում (տեսանյութ)
Դավթաշենում գործող «Ռիբոկ» համալիրի լողավազանում ջրահեղձ եղած քաղաքացին 1,5 ամիս անց մահացել է
Հայաստանի դեսպանությունն ու հյուպատոսությունները Ռուսաստանում ժամանակավորապես կդադարեցնեն անձնագրերի...