Ես հիացած եմ մեր երիտասարդ սերնդի մտածողությամբ ու գրագիտությամբ. Ծառուկյան
Ես հիացած եմ մեր երիտասարդ սերնդի մտածողությամբ ու գրագիտությամբ. վստահաբար ասում եմ, որ ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Գագիկ Ծառուկյանը:
«Մինչև վերջերս քչերը կարող էին պատկերացնել, որ եվրոպական բարեկեցիկ երկրներում աշակերտները, ուսանողները մի օր կարող են դուրս գալ փողոց ու դնել կոշտ պահանջներ՝ կրթական համակարգի բարեփոխումների վերաբերյալ։ Որ այնուհետև զուտ կրթական պահանջներին կավելանան նորերը՝ երիտասարդների, նոր սերնդի կյանքին ու բարեկեցությանը վերաբերող բազմաթիվ խնդիրներ ու հարցադրումներ։ Դժվար էր նման բան կանխատեսել։ Եվրոպական կառավարություններն էլ չեն կարողանում արագ լուծումներ առաջարկել, որովհետև խնդիրները իրոք խորն են։
Թեման զարգացնելով՝ ուզում եմ մի բան հիշեցնել։ Ամիսներ առաջ մի գաղափար էր մոտս ծագել. տանք հնարավորություն երիտասարդներին՝ դպրոցականներին և ուսանողներին, որ իրենք իրենց խնդիրների ու լուծումների մասին առաջարկներներ ներկայացնեն։ Այդպես ծնվեց «Լավագույն լուծումներն առաջարկում են երիտասարդները» նախագիծը։
Հայտնի պատմություն է, որի մասին մի քանի անգամ խոսել եմ։ Սկզբում հայտերը շատ քիչ էին, հատուկենտ։ Հետո սկսեցի հարցուփորձ անել ու մի անգամ մի ուսանող ինձ պարզ ասեց պատճառը՝ չեն հավատում, որ մրցույթը արդար կլինի։ Անկեղծ ասած՝ սկզբում մի քիչ վիրավորվել էի, որ իմ առաջարկած նախագիծը կասկածի տակ էր դրվում։ Իսկ հետո հասկացա, որ խնդիրը շատ ավելի խորն է. նոր սերունդը ունի արդարության սուր պահանջ։ Երբ ես բազմաթիվ տեսախցիկների առաջ հայտարարեցի, որ անձամբ եմ երաշխավորում նախագծի արդարությունը, հայտերի քանակը սկսեց թռիչքաձև աճել։ Կարճ ժամանակում, եթե չեմ սխալվում, 600-700 հայտ էր եկել։
Ինձ համար երկրորդ ապշեցուցիչ հանգամանքը հայտերի որակն էր։ Համակարգված մտածողությամբ, խնդիրները հստակ ձևակերպած, առաջարկվող լուծումները՝ մեկը մյուսից գրագետ ու հետաքրքիր։ Որակյալ կրթություն, մարզերից Երևան եկող ուսանողների խնդիրներ, կեցության հարցեր, ուսմանը զուգահեռ աշխատելու հնարավորություն, առաջին աշխատանք և այլն. սրանք իրական հարցեր են, որոնք դեռ սպասում են լուծումների։ Հարցերի ցանկը մեծ է։ Այս ամենին զուգահեռ՝ համապետական հարցեր, երկրին տեր լինելու վճռականություն ու պատրաստակամություն։
Ես հիացած էի մեր երիտասարդ սերնդի մտածողությամբ ու գրագիտությամբ։ Վստահաբար ասում եմ, որ ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը։
Սա ինձ լուրջ լավատեսություն է տալիս։ Առաջիկա բոլոր կառավարությունների կարևորագույն խնդիրն է լինելու ոչ թե պարզապես երիտասարդության խնդիրները լուծելը, այլև՝ դրանք լուծելը հենց երիտասարդների գաղափարների, առաջարկների հիման վրա։ Դրանով կապահովվի նաև սերունդների միջև առողջ երկխոսությունը։ Նոր սերունդը՝ իր մտածողությամբ ու աշխարհընկալմամբ, իրոք, շահեկանորեն տարբերվում է։ Նրանք լուծումներ ունեն ոչ միայն իրենց խնդիրների վերաբերյալ, այլև՝ իրենց պետության խնդիրների ու իրենց ապագայի»,- գրել է նա:


















































Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսով
Եթե հանցանքի նշույլ լինի, ամենածանր պատիժը տվեք. Ծառուկյանը՝ դատական նիստին
Պահանջում ենք ազատ արձակել կեղծ մեղադրանքների հիման վրա հարուցված քրեական գործերով հետապնդվող բոլոր անձանց․ հայտարարություն
Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. «Բարգավաճ Հայաստան»
Նաիրի Հունանյանը վերաքննիչ բողոք չի ներկայացրել. վստահ եմ՝ բերել է այդ բողոքը, ուղղակի օրվա իշխանությունները վտանգավոր են համարել այն. Ջհանգիրյան
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Մարզերում որ հասցեներից կարելի է անձնագիր և նույնականացման քարտ ստանալ
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վթար՝ Լոռու մարզում․ տուժածներից մեկը հղի կին է, մյուսը՝ երեխա
Քավորի և քավորկնոջ կողմից ծեծի ենթարկված 22-ամյա աղջիկը տեղափոխվել հիվանդանոց
ՀՀ վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Կիրովի ողբերգության կապակցությամբ
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը