Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
Ովքե՞ր են Հայաստանում այդքան անշարժ գույք գնում Վաղ թե ուշ Իրանն ինքը կցանկանա համաձայնագիր կնքել․ Բեսենթ Բելառուսի ընդդիմության առաջնորդը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին Հուզվելը խտրական չպետք է լինի. Մանուկյան Եղանակային կանխատեսումները  նոյեմբերի 13-18-ի համար Պարեկային ծառայությունը հորդորում է վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ Նոյեմբերի 9-16-ը Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրեր Արսեն Գևորգյանին կալանավորած դատավորը ինքնաբացարկ է ներկայացրել Ժաննա Անդրեասյանը մասնակցել են Ռուս-Հայկական 2-րդ գիտակրթական ֆորումին Արամ Վարդևանյանը և Հայաստանում Գերմանիայի դեսպանն անդրադարձել են խորհրդարանում ընդդիմություն-իշխանություն հարաբերություններին
Ովքե՞ր են Հայաստանում այդքան անշարժ գույք գնումՎաղ թե ուշ Իրանն ինքը կցանկանա համաձայնագիր կնքել․ ԲեսենթԲելառուսի ընդդիմության առաջնորդը շնորհակալություն է հայտնել Նիկոլ ՓաշինյանինՀայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս ԿարլսենինՀուզվելը խտրական չպետք է լինի. ՄանուկյանԵղանակային կանխատեսումները  նոյեմբերի 13-18-ի համարՊարեկային ծառայությունը հորդորում է վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերովՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներՆոյեմբերի 9-16-ը Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրերԱրսեն Գևորգյանին կալանավորած դատավորը ինքնաբացարկ է ներկայացրելԺաննա Անդրեասյանը մասնակցել են Ռուս-Հայկական 2-րդ գիտակրթական ֆորումինԱրամ Վարդևանյանը և Հայաստանում Գերմանիայի դեսպանն անդրադարձել են խորհրդարանում ընդդիմություն-իշխանություն հարաբերություններինՍահմանվել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի 6 ամսով արտահանման արգելքՑանկացած պարագայում ՀՀ իշխանությունը ՀԱՊԿ աշխատանքներին չէր մասնակցում. ԱբրահամյանԵրևանում դադարացվել է հնդկական ռեստորանի գործունեությունըՇաքի գյուղ մտած ադրբեջանցի զինծառայողի գործով քրեական վարույթն ավարտվել է, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազինԱշոցքում ավագանու ընտրություններին մասնակցում է միայն ՔՊ-ն․ ի՞նչ գույք են հայտարարագրել նրանք․ «Հետք»Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը պարարվեստի զարգացման գործում. Փաշինյանի ցավակցական ուղերձըՇաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցներից վիրավորված Անի Ավետիսյանին երրորդ անգամ վիրահատել ենԴաշնության խորհրդում պարզաբանել են, թե ինչպես կարող է Հայաստանը վերականգնել ձայնի իրավունքը ՀԱՊԿ-ումԱռցանց կազինոների տրիլիոնները և մարդկային ողբերգությունների չհաշվարկված գինըՊԵԿ-ը պարզաբանում է տարածել մաքսանենգության մեջ կասկածվող Իրանի քաղաքացու փախուստի վերաբերյալՍանկտ Պետերբուրգում ադրբեջանցին հենց կանանց աջակցության կենտրոնի դիմաց uպшնել է զուգընկերուհունԵվրոպական երկրներն են խզել երկխոսությունը ՌԴ-ի հետ. ՊեսկովԱզարովի նախկին մամուլի խոսնակը Մոսկվայում ավտոմեքենայի պայթյունից հետո կոմայի մեջ է ընկելՊԵԿ-ից փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿՎաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումըԱՄՆ պետքարտուղարությունը «ծննդաբերության նպատակով զբոսաշրջության» դեմ պայքարի շրջանակում չեղարկել է շուրջ 6,000 վիզաԿյանքից հեռացել է Արցախյան առաջին պատերազմի վետերան, գեներալ-մայոր Հմայակ ՀարոյանըԴեպի Երևան 2 չվերթ չեղարկվել է, ևս 2-ը կժամանեն ուշացումովԿյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը Երևանում տրոլեյբուսի վարորդի վրա հարձակման դեպքով մեկ անձ հայտնաբերվել է․ ՆԳՆԴիմացի ավտոմեքենայի վարորդը լուսային ազդանշան տալը հիվանդագին է ընդունել և սկսել է վիրավորել տրոլեյբուսի վարորդին. մանրամասներ՝ այսօրվա միջադեպիցՇրջանառվել է «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը. ԿԲԶիդանը խոսել է Իտալիայից կրած ձախողման, Մբապեի բացակայության և պաշտպանության սխալների մասինԵրևանում բախվել են «BMW»-ն ու «ՎԱԶ 2121»-ը. կան վիրավnրներՊայթյուն՝ գազալցակայանում․ տուժածներ չկանԵս հիացած եմ մեր երիտասարդ սերնդի մտածողությամբ ու գրագիտությամբ. ԾառուկյանՀայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու շինաշխատանքներըՌուսական հակաքաղցկեղային պատվաստանյութը առաջին հաջող արդյունքն է գրանցել․ բուժառուի մոտ մետաստազներն այլևս չեն հայտնաբերվումԱնտարկտիդայի վրա օզոնային խոռոչը հասել է վերջին 10 տարվա ամենամեծ չափերինՈւկրաինական ԱԹՍ-ները hարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանինՌուսաստանի 8 շրջաններում միգրանտներին կարգելվի աշխատել տաքսու վարորդՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 ավտոմեքենա և օգնել 29 քաղաքացու11 անշարժ գույք, 3.5 մլն դրամ կանխիկ․ ինչ ունեցվածք ունի ԱԺ աշխատակազմի նորանշանակ փոխղեկավար Սոնա ՍիմոնյանըԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ԱՄՆ ռադիոլոկացիոն կայանին hարվածելու մասինԱվտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդըԼեւոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ. «Հրապարակ»Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ է առաջացրել Ստեփանավան համայնքում. «Հրապարակ»Նարե Իսախանյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոն
Հայաստան

Առցանց կազինոների տրիլիոնները և մարդկային ողբերգությունների չհաշվարկված գինը

Հայաստանում առցանց խաղադրույքները վաղուց արդեն սովորական ժամանցի սահմաններից դուրս են եկել։ Դրանք դարձել են սոցիալական լուրջ խնդիր, որի իրական հետևանքների մասին պետությունը կարծես նախընտրում է քիչ խոսել։

 Եթե 2017 թվականին Հայաստանում օնլայն կազինոների խաղադրույքների ծավալը կազմել է 138,5 միլիարդ դրամ, ապա 2025 թվականին այն հասել է շուրջ 7,4 տրիլիոն դրամի։ Այսինքն՝ ընդամենը ութ տարում աճել է մոտ 53 անգամ։ 2026 թվականի առաջին ութ ամիսներին խաղադրույքների ծավալն արդեն կազմել է 5,4 տրիլիոն դրամ։

Սակայն այստեղ մի կարևոր հանգամանք կա․ խոսքը խաղադրույքների ընդհանուր շրջանառության մասին է, ոչ թե քաղաքացիների զուտ կորուստների կամ խաղադրույք կատարած մարդկանց թվի։

Իսկ ի՞նչ է կատարվում խաղադրույքների մյուս կողմում՝ մարդկանց կյանքում։

Պետական մարմինները չունեն հստակ տվյալներ, թե քանի քաղաքացի է տառապում խաղային կախվածությունից, որքան գումար են մարդիկ կորցնում, քանի ընտանիք է հայտնվել պարտքերի մեջ։ Չունեն տվյալներ ու նրանց հետաքրքիր էլ չէ, բայց նրանց առաջնային հետաքրքիր էր օնլայն կազինոների օրինագիծը տարիներ առաջ արագ կյանքի կոչելը։ Դժվար թե որևէ մեկը մոռացել է Ալեն Սիմոնյանի և Վիվառոյի Վիգենի մտերմությունն ու համատեղ հանգիստները Հունաստանում։

Հա ի դեպ այդպես էլ չհերքվեց նաև այն լուրը, թե Ալեն Սիմոնյանի 200 000 դոլարանոց մեքենան հենց Վիգենի շնորհակալությունն էր։

Այս ամենի ֆոնին համատարած լռությունն ու անգործությունը համապատասխան կառույցներում դառնում է հասկանալի։

Առողջապահության նախարարությունը բնակչության շրջանում խաղային կախվածության տարածվածության համապարփակ ուսումնասիրություն չի իրականացրել։ Զարմանալի՞ է, թե սպասելի։

Ավելին 2025 թվականին Կախվածությունների բուժման ազգային կենտրոն դիմել է ընդամենը 76 մարդ, իսկ 2026 թվականի առաջին ինը ամիսներին՝ 31։ Սրանք միայն օգնության դիմած մարդիկ են և բնավ չեն արտացոլում խնդրի իրական ծավալը։

Մյուս կողմից 2026 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ 100 669 մարդ ինքնուրույն սահմանափակել էր իր մասնակցությունը խաղադրույքներին օգտվելով ինքնաբացարկի մեխանիզմից։

Իսկ ամենացավոտ հարցերից մեկը մնում է ինքնասպանությունների վիճակագրությունը։

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների 2023 թվականին Հայաստանում գրանցվել է ինքնասպանության 198 դեպք, 2024-ին՝ 179, իսկ 2025-ին՝ 199 դեպք։ Միայն 2025 թվականին գրանցվել է նաև ինքնասպանության 659 փորձ։

Բայց պաշտոնական հրապարակումներում չկան տվյալներ, թե այդ դեպքերից քանիսն են կապված եղել ֆինանսական ծանր վիճակի, պարտքերի, խաղային կախվածության կամ դրանց հետևանքով առաջացած ընտանեկան ու հոգեբանական ճգնաժամերի հետ։

Սա չի նշանակում, որ բոլոր կամ դեպքերի մեծ մասը պայմանավորված են խաղամոլությամբ։ Սակայն նման կապը բացառելու կամ դրա իրական չափը գնահատելու համար անհրաժեշտ է ուսումնասիրություն, ոչ թե լռություն։

Երբ մարդը պարտվում է, նորից է խաղում պարտքը փակելու հույսով, վերցնում է վարկեր, թաքցնում կորուստները ընտանիքից և հայտնվում փակ շրջանի մեջ, խնդիրը վաղուց արդեն միայն խաղադրույքը չէ։ Այն կարող է վերածվել անձնական ու ընտանեկան ողբերգության։

Մինչդեռ խաղային բիզնեսի ֆինանսական ցուցանիշները բավականին լավ են հաշվարկվում։ 2025 թվականին խաղային ընկերությունների համախառն եկամուտը կազմել է 154,3 միլիարդ դրամ, իսկ ոլորտի խոշոր ընկերությունների հարկային վճարումները զգալիորեն ավելացել են։

Ստացվում է պետությունը կարողանում է հաշվել խաղային բիզնեսի միլիարդավոր եկամուտները, բայց չի կարողանում պատասխանել մի շարք շատ ավելի կարևոր հարցերի։

Քանի՞ մարդ է կորցրել իր խնայողությունները։ Քանի՞ ընտանիք է հայտնվել ֆինանսական փլուզման առաջ։ Քանի՞ երիտասարդ է իր ապագան կապել պատահական շահումի հետ։ Եվ քանի՞ ողբերգություն կարող էր կանխվել, եթե խնդիրը ժամանակին ուսումնասիրվեր։

Գուցե ժամանակն է դադարել առցանց կազինոները դիտարկել միայն որպես հարկեր վճարող բիզնես։ Որովհետև այդ տրիլիոնների մյուս կողմում ոչ թե պարզապես թվեր են, այլ մարդիկ, ընտանիքներ և ճակատագրեր։ 

Արմինե Մելքոնյան