Արամ Վարդևանյանը և Հայաստանում Գերմանիայի դեսպանն անդրադարձել են խորհրդարանում ընդդիմություն-իշխանություն հարաբերություններին
Նոյեմբերի 13-ին ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամ Լենա Մաթևոսյանը։
Ողջունելով դեսպանին՝ Արամ Վարդևանյանը խոսել է Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացների վերաբերյալ։ ԱԺ փոխնախագահը մտահոգություն է հայտնել, իր խոսքով, երկրում իրավունքի գերակայության, ժողովրդավարության հետընթացի ու քաղաքական հետապնդումների վերաբերյալ, անդրադարձել իրավունքի գերակայության և ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին առկա լրջագույն մարտահրավերներին։ Իր խոսքում նա անդրադարձել է նաև քրեակատարողական հիմնարկներում, իր գնահատմամբ, առկա խնդիրներին՝ մասնավորապես պահման պայմաններին, ինչպես նաև վերջին շրջանում արձանագրված դեպքերին:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել խորհրդարանում ընդդիմություն-իշխանություն հարաբերություններին։
Կողմերը քննարկել են Հայաստան-Գերմանիա միջխորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր։ Դեսպանն ընդգծել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ ՀՀ Ազգային ժողովի աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացման կարևորությունը։


















































ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը մահացել է քրոնիկ հիվանդությունից. Զախարովա
Մահացել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպանը
Անդրեասյանը և ՌԴ դեսպանը կարևորել են ՀՀ դպրոցներում ռուսերենի ուսուցման արդյունավետության բարձրացումը
Կալանքը Հայաստանում վերածվել է չարիքի. Արամ Վարդևանյանը՝ Արսեն Գևորգյանի մшհվան մասին
Կանցլերի և դաշնային կառավարության աշխատանքից Գերմանիայում դժգոհ է բնակչության 82%-ը
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Մարզերում որ հասցեներից կարելի է անձնագիր և նույնականացման քարտ ստանալ
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վթար՝ Լոռու մարզում․ տուժածներից մեկը հղի կին է, մյուսը՝ երեխա
Քավորի և քավորկնոջ կողմից ծեծի ենթարկված 22-ամյա աղջիկը տեղափոխվել հիվանդանոց
ՀՀ վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Կիրովի ողբերգության կապակցությամբ
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը