Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գերադասում տեղափոխվել Ռուսաստան անգամ պատերազմի օրերին....
ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը երեկ հայտարարություն տարածեց, ըստ որի Ռուսաստանի «Հայրենակիցների կամավոր վերաբնակեցման» պետական ծրագրի շրջանակներում վերջին 20 տարում երկիր է տեղափոխվել ավելի քան 1,2 միլիոն մարդ։ Հայաստանը նույնպես այն երկրների շարքում է, ում քաղաքացիները տարիներ շարունակ օգտվել են այս ծրագրից։
Վերջին տարիների տվյալները ցույց են տալիս, որ նույնիսկ ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում հայերը շարունակել են տեղափոխվել Ռուսաստան․ 2022-ին՝ շուրջ 8 400, 2023-ին՝ շուրջ 7 500 մարդ։
Թվում է 2024֊ին դիմողների թիմը նվազում է 6400 մարդ, բայց իրականությունը այլ բան է փաստում։ Ռուսաստանը ծրագրի մեջ խստացումներ է ներառել, այդ թվում ռուսերեն լեզվի տիրապետում, իսկ 2025-ին նաև սահմանափակվել են ծրագրի մասնակից դառնալու իրավասության շրջանակները։
ՌԴ տեղափոխվել ցանկացող քաղաքացիների թիվն այսօր էլ է շատ և ցավալի է, որ նրանց հեռահար նպատակը այնտեղ աշխատելը և վերադառնալը չէ, այլ վերջնական այնտեղ տեղափոխվել և հաստատվելն է։
Ու այս վիճակագրության ֆոնին մեկ հարց է մնում անպատասխան. Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գերադասում տեղափոխվել Ռուսաստան անգամ պատերազմի օրերին։
Արմինե Մելքոնյան


















































Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Մարզերում որ հասցեներից կարելի է անձնագիր և նույնականացման քարտ ստանալ
Պարզվել է Ուշիի ոլորաններում ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը
Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունու...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
Վթար՝ Լոռու մարզում․ տուժածներից մեկը հղի կին է, մյուսը՝ երեխա
Բարի ու արտակարգ դեպք Երևանում
Մոսկովյան 10 ռեստորան, որոնք քաղաքի հյուրերին գիտեն ինչով զարմացնել....
Քավորի և քավորկնոջ կողմից ծեծի ենթարկված 22-ամյա աղջիկը տեղափոխվել հիվանդանոց
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին