Բնակարանային ճգնաժամի պատճառով Իսպանիայում համընդհանուր գործադուլ է
Չնայած երկրի բազմաթիվ շրջաններում մոլեգնող վատ եղանակին, Իսպանիայի ամբողջ տարածքում չորեքշաբթի հազարավոր աշխատողներ դուրս են եկել փողոցներ՝ մասնակցելու երթերի և կազմակերպելու պիկետներ։ Այս մասին հաղորդում է DW-ն։
Աղբյուրիցփոխանցմամբ, սա Իսպանիայում վերջին 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլն է։ Այն անցկացվում է կենսապահովման ծախսերի աճի և խորացող բնակարանային ճգնաժամի ֆոնին, որի հետևանքով շատ մարդիկ այլևս ի վիճակի չեն հոգալ իրենց հիմնական կարիքները։
Նշենք, որ ճգնաժամի խորհրդանիշն է դարձել այս տարվա սկզբին Մադրիդում 87-ամյա Մարիկարմեն Աբասկալի վտարումը բնակարանից և մահը։ Բնակարանային խնդիրը նաև հանգեցրել է նոյեմբերի 29-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը։ Հավելենք, որ ձախակողմյան վարչապետ Պեդրո Սանչեսի կառավարությունը փորձել է ընդունել օրենսդրական փոփոխություններ՝ վարձակալների դրությունը թեթևացնելու նպատակով, սակայն խորհրդարանում ընդդիմադիր կուսակցությունները խոչընդոտել են այդ նախաձեռնությանը։ Չկարողանալով ապահովել օրենսդրական փոփոխությունների ընդունումը՝ Սանչեսը հայտարարել է արտահերթ ընտրությունների անցկացման մասին՝ հույս ունենալով ամրապնդել իր քաղաքական դիրքերը։ «Մենք չենք դադարեցնի պայքարը, մինչև հիմնովին չվերափոխենք այս երկրի բնակարանային համակարգը, որպեսզի բնակարանները ծառայեն ապրելու, այլ ոչ թե տանտերերի փոքրամասնության շահերին»,- հայտարարել է Մադրիդի վարձակալների միության խոսնակ Ալիսիա դել Ռիոն։
Հավելքն, որ կենտրոնական բանկի գնահատականների համաձայն՝ Իսպանիայում բնակարանների պակասը կազմում է շուրջ 750 հազար միավոր, և մինչև 2028 թվականը այդ թիվը կարող է գերազանցել մեկ միլիոնը։ Քանի որ սեփական բնակարան ձեռք բերելու հնարավորությունից ավելի ու ավելի քիչ անհատներ և ընտանիքներ են օգտվում, երկրում վարձակալների թիվը կտրուկ աճել է։ Իսպանիայի երիտասարդության խորհրդի տվյալներով՝ վարձակալության միջին արժեքը կազմում է 1176 եվրո (1315 դոլար)։ Դա համարժեք է երիտասարդների միջին աշխատավարձի 99 տոկոսին։ Թեև բողոքի ակցիաների մեծ մասը, ըստ երևույթին, անցնում էր խաղաղ մթնոլորտում, Մադրիդի Mercamadrid մեծածախ շուկայի դիմաց գործադուլավորները հայտարարել են, որ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ամբոխի դեմ, ինչի հետևանքով առնվազն 13 մարդ ստիպված է եղել դիմել բժշկական օգնության։
Աղբյուրօ փոխանցմամբ, համընդհանուր գործադուլը սկսվել է երկաթուղային աշխատողների գործադուլից մեկ օր անց։ Վերջիններս բողոքում են այս տարի տեղի ունեցած երկու խոշոր և մահվան ելքով գնացքների վթարների դեմ։
Հավելենք նաև, որ երկաթուղային ենթակառուցվածքների խնդիրը նույնպես դարձել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների առանցքային թեմաներից մեկը։


















































Իսպանիայում երկու արագընթաց գնացքների բախման հետևանքով զոհվել է շուրջ 50 մարդ
ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանի ճգնաժամի կարգավորմանը․ Պուտին
ՔՊ-ական որ պատգամավորներն են ընդգրկվել «Եկեղեցու ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում
Մայր Աթոռին հատկացված շինություններն ու կառույցները Հայոց Հայրապետի անձնական ունեցվածք ներկայացնելը ակնհայտ մանիպուլյացիա է և ամոթալի սուտ
Արման Եղոյանը գլխավորելու է «Եկեղեցու ճգնաժամը» քննող ԱԺ քննիչ հանձնաժողովը
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Մարզերում որ հասցեներից կարելի է անձնագիր և նույնականացման քարտ ստանալ
Պարզվել է Ուշիի ոլորաններում ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը
Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունու...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
Վթար՝ Լոռու մարզում․ տուժածներից մեկը հղի կին է, մյուսը՝ երեխա
Բարի ու արտակարգ դեպք Երևանում
Մոսկովյան 10 ռեստորան, որոնք քաղաքի հյուրերին գիտեն ինչով զարմացնել....
Քավորի և քավորկնոջ կողմից ծեծի ենթարկված 22-ամյա աղջիկը տեղափոխվել հիվանդանոց
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին