Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ ահազանգ
Այսօր ձեր տրանսպորտային վերահսկողության «աշխատակիցը» (կին) 13 տարեկան անչափահաս աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում մեն-մենակ։ Այս մասին գրել է ֆեյսբուքյան օգտատեր Աննա Ստեփանյանը՝ դիմելով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։
«Պատճա՞ռը. Երեխայի քարտի վրա գումար չի եղել, սակայն ավտոբուս բարձրանալիս նրա փոխարեն վճարել է հայրը։
Երեխաս բացատրել է, որ վճարված է, վարորդը լռել է, իսկ վերահսկողը կոպիտ պատասխանել է, թե «իրեն չի հետաքրքրում»։ Իջեցրել է ավտոբուսից, որպեսզի լիցքավորի քարտը...Ավելին՝ երեխայիս հեռախոսով զանգել է ինձ և հայտարարում է, թե «ձեր երեխան անչափահասի տեսք չունի», ու պահանջում, որ ես իրեն ուղարկեմ 13-ամյա երեխայի անձնագրի նկարը։ Իմ բորբոքված խոսքից հետո անջատել է հեռախոսը, դրանից հետո երեխայիս թողել անծանոթ կանգառում մենակ ու կորել գրողի ծոցը։
Ամբողջ երկիրը բարդակի եք վերածել, միայն այստե՞ղ փորձեցիք հաստատել ձեր կարգուկանոնը։ Գուցե ավելի լավ կլիներ հետաքրքրվեիք քաղաքում վխտացող թմրամիջոցներով ու ամենօրյա դանակահարություններով, ոչ թե երեխային իջեցնեք ճանապարհին, շպրտեք քաղաքի մեջտեղում ու անհետանաք։
Հիմա` հարց.
Ո՞ր օրենքով է ձեր աշխատակիցն իրավունք ստացել անչափահասից անձնագիր պահանջել, իջեցնել ավտոբուսից և վերջում մեն-մենակ թողնել փողոցում։
Եթե իմ 13 տարեկան երեխային մի բան պատահեր անծանոթ վայրում, ո՞վ էր կրելու պատասխանատվությունը։
Սա կարգուկանոն չէ, սա սանձարձակություն է, իրավական ինքնագլխություն։ Զանգի ճշգրիտ ժամը ֆիքսված է իմ հեռախոսում։ Պահանջում եմ անհապաղ հանել տվյալ ավտոբուսի տեսախցիկների կադրերը, նույնականացնել այդ աշխատակցին և համապատասխան քայլեր ձեռնարկել... Լինելու եմ հետևողական....»,-գրել է նա։


















































Բարի ու արտակարգ դեպք Երևանում
Ողբերգական ավտովթարի զոհերից 3-ը Հնաբերդից էին. 18-ամյա տղան ձմռանը բանակ էր զորակոչվելու
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Մարզերում որ հասցեներից կարելի է անձնագիր և նույնականացման քարտ ստանալ
Մոսկվայի քաղաքային դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել գործարար Խորեն Ղազարյանի կնոջն ու 9-ամյա դ...
Պարզվել է Ուշիի ոլորաններում ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը
Ուշիի վթարի հետևանքով մահացել են նշանված երիտասարդ զույգ և 22-ամյա մի ուսանող. նրանք եղել են Ստեփանա...
Ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի
Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունու...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
Վթար՝ Լոռու մարզում․ տուժածներից մեկը հղի կին է, մյուսը՝ երեխա