ՔՊ-ական որ պատգամավորներն են ընդգրկվել «Եկեղեցու ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում
Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 8-ին կագադրություն է ստորագրել, որով հաստատվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա արդյունքում հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելության չկատարման խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի կայքից:
Հանձնաժողովի նախագահ է ընտրվել Արման Եղոյանը։
Նշենք, որ հանձնաժողովը կազմված է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներից։
«Հանձնաժողովի անդամներ՝
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ
Էդուարդ ԱՂԱՋԱՆՅԱՆ (Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ)
Տարոն ՉԱԽՈՅԱՆ (Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ)
Արփինե ԴԱՎՈՅԱՆ (Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ)
Ազգային ժողովի (Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ)
Ալխաս ՂԱԶԱՐՅԱՆ (Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ)
Ծովինար ՎԱՐԴԱՆՅԱՆ (Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ)
Գոռ ԱՐՇԱԿՅԱՆ (Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ)»,- նշված է Ռուբինյանի ստորագրած կարգադրությունում:
Հիշեցնենք, որ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը մոտ 80 էջանոց զեկույց էր հրապարակել, որը վերնագրել էր․ «Եկեղեցու ճգնաժամի» մասին զեկույց։
Ավելի վաղ Ազգային ժողովից հայտնել էին եկեղեցում առաջացած ճգնաժամի, առկա խնդիրներն ուսումնասիրելու նպատակով քննիչ հանձնաժող ստեղծելու մասին։ Ընդդիմադիր խմբակցությունները տեղեկացրել են, որ չեն մասնակցելու հանձնաժոովի աշխատանքներին։


















































«Քասթինգ» եկեղեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ»
Վարչապետի որոշմամբ՝ ՌԴ Իրկուտսկի մարզից ՀՀ ժանտախտի ներբերման և տարածման կանխարգելման միջոցառումների համաձայնեցման հանձնաժողով կստեղծվի
ՔՊ խմբակցությունը եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով կստեղծի․ 62 ՔՊ-ական կողմ քվեարկեց նախագծին, 1 հոգի՝ դեմ
«Հայաստան» խմբակցությունը կմիանա «Ուժեղ Հայաստան»-ի՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը
Մայր Աթոռին հատկացված շինություններն ու կառույցները Հայոց Հայրապետի անձնական ունեցվածք ներկայացնելը ակնհայտ մանիպուլյացիա է և ամոթալի սուտ
Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
36 ժամ ջրանջատումներ Երևանում և մարզերում
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Աշխարհահռչակ հայ մարմնամարզիկին ցմահ որակազրկել են ԱՄՆ-ում
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am
Տևական ժամանակ է՝ Երևանում երթևեկությունը կաթվածահար է. Դանիելյան
«Երևի Ադրբեջանում մտածում են էս կտցրուկն գնացել ա, սաղ Հայաստանը թպրտում ա վախից». Սասուն Միքայելյան