Մահացել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպանը
Միացյալ Նահանգներում Ռուսաստանի
Դաշնության դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել 66 տարեկան հասակում։ Այս մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել ՌԴ արտաքին գործերի նախարարությունը՝ X սոցիալական հարթակում հրապարակված հայտարարության մեջ։
Աղբյուրն ընդգծել է, որ Դարչիևը եղել է վաստակաշատ դիվանագետ, փորձառու ղեկավար, բարի ընկեր ու դաստիարակ։ Նախարարությունը խորին ցավակցություններ է հայտնել հանգուցյալի հարազատներին և մտերիմներին։
Հավելենք, որ Ալեքսանդր Դարչիևը երկար տարիներ աշխատել է ՌԴ ԱԳՆ համակարգում, իսկ 2025 թվականի սկզբին՝ Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո, փոխարինել էր Անատոլի Անտոնովին ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանի պաշտոնում։ Մինչ այդ նա ղեկավարել էր Կանադայում ՌԴ դիվանագիտական առաքելությունը, ինչպես նաև աշխատել Վաշինգտոնում։ Վլադիմիր Պուտինի կողմից նշանակված փորձառու դիվանագետը հայտնի էր Արևմուտքի հասցեին հնչեցրած իր կոշտ քննադատություններով։
Հավելենք նաև, որ Ալեքսանդր Դարչիևը դիվանագիտական աշխատանքով զբաղվել է 1992 թվականից, տարբեր տարիների եղել է ՌԴ ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի փոխտնօրեն, տնօրեն, ԱՄՆ-ում ՌԴ դեսպանի խորհրդական, Կանադայում ՌԴ դեսպան:


















































Ռուսաստանի դեսպանը Գյումրիում մասնակցել է Ժողովրդական միասնության օրվան նվիրված միջոցառումներին
ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին հանձնել են ՌԴ ԱԳՆ «Համագործակցության համար» կրծքանշան
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը և Չեխիայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործակցությունը և տարածաշրջանային զարգացումները
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Մարզերում որ հասցեներից կարելի է անձնագիր և նույնականացման քարտ ստանալ
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունու...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վթար՝ Լոռու մարզում․ տուժածներից մեկը հղի կին է, մյուսը՝ երեխա
Բարի ու արտակարգ դեպք Երևանում
Մոսկովյան 10 ռեստորան, որոնք քաղաքի հյուրերին գիտեն ինչով զարմացնել....
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...