Խցանումների պատճառը 20,000 շինթույլտվություններն են. Երևանը ռեզինից չէ, որ ամեն քայլի շենք է բուսնում. Գևորգ Ստեփանյան
Երևանում խցանումների պատճառը 20,000 շինթույլտվություններն են, Երևանը ռեզինից չէ, որ ամեն քայլի շենք է բուսնում: Այս մասին այսօր Մատենադարանի հարակից տարածքում բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը:
«Հիմա Տիգրան Ավինյանն ընկել է արդեն ցուգ-ցվանգի մեջ, իրեն արդեն իր թիմակիցներն են ասում, որ վարելը Երևան քաղաքում ինֆարկտի է հասցնում, ինչո՞ւ, որովհետև իրենք խաբեցին, ասեցին` եկեք 12,000 դրամ կարմիր գծերը դարձնենք 160,000 դրամ, դատարանն էլ մեր հայցը բավարարեց, ոչ իրավաչափ ճանաչեց, բայց գինը դրանից չնվազեց:
Երևանում ժամ գոյություն չունի, ամեն ժամի են խցանումները, խայտառակ վիճակ է, որովհետև Երևան քաղաքում տրվել է 20,000 շինթույլտվություն, թող սա չբարձվի մարզի բնակիչների վրա։ Այստեղ կանգնած, եթե հիմա մեկ 203 երթուղային գա, այստեղ կանգնի ուսանողներին վերցնի, գնա, այս քաղաքն էլի նույն խցանումների մեջ է, խցանումը դրանից չի, խցանումը 20,000 շինթույլտվություններից է, խցանումը աջ ու ձախ փոսերը փորել, թողելուց է, գծանմուշներից բռնած, ամեն ինչ տևում է շաբաթներով, ամիսներով:
Ավինյանն ասում է՝ մեր փողոցները ռեզինից չի, ես հակադարձում եմ Տիգրան Ավինյանին, Երևան քաղաքը ռեզինից չի, որ ամեն քայլափոխին էլիտար շենքեր են բուսնում»,- նշել է նա:


















































Խոշոր հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում
Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ ահազանգ
Արտառոց դեպք Երևանի թիվ 57 մսուր-մանկապարտեզում
Երևանում բшխվել են «Hyundai Elantra»-ն և «Chevrolet Volt»-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց
Բարի ու արտակարգ դեպք Երևանում
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Մարզերում որ հասցեներից կարելի է անձնագիր և նույնականացման քարտ ստանալ
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունու...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վթար՝ Լոռու մարզում․ տուժածներից մեկը հղի կին է, մյուսը՝ երեխա
Բարի ու արտակարգ դեպք Երևանում
Մոսկովյան 10 ռեստորան, որոնք քաղաքի հյուրերին գիտեն ինչով զարմացնել....
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...