Սթիվ Ուիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունները կկարողանան մոտեցնել ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում կայացած Մոսկվայի, Վաշինգտոնի և Կիևի եռակողմ բանակցությունները կկարողանան մոտեցնել ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ես հույս ունեմ»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Ավելի վաղ ԱՄՆ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները ժամանել էին Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման համար։ «Վնուկովո» օդանավակայանում նրանց դիմավորել է արտասահմանյան երկրների հետ ներդրումային-տնտեսական համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։
Հաղորդվում էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկացի բանագնացների հետ կհանդիպի օրվա առաջին կեսին։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը նշել էր, որ արարողակարգի առումով հանդիպումը կանցնի «ինչպես միշտ»։ Քուշների խոսքով՝ իրենք ծրագրում են ՌԴ նախագահի հետ քննարկել նոյեմբերի 10-11-ը Աբու Դաբիում կայացած Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններում բարձրացված թեմաները։ Այնուհետև Ուիթքոֆը և Քուշները մտադիր են մեկնել Դուբլին՝ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման։


















































Աբու Դաբիում մեկնարկել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների երկրորդ օրը
ԱՄՆ-ն, Ուկրաինան և ԵՄ-ն աշխատելու են բանակցությունների ձևաչափի ընդլայնման ուղղությամբ. Ուիթքոֆ
ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները պատրաստում են 15 միլիարդ դոլարի օգնության փաթեթ Ուկրաինայի համար
Ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունները նախատեսված են Աբու Դաբիում. Պուտին
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Մարզերում որ հասցեներից կարելի է անձնագիր և նույնականացման քարտ ստանալ
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունու...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վթար՝ Լոռու մարզում․ տուժածներից մեկը հղի կին է, մյուսը՝ երեխա
Բարի ու արտակարգ դեպք Երևանում
Մոսկովյան 10 ռեստորան, որոնք քաղաքի հյուրերին գիտեն ինչով զարմացնել....
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...