Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ
Արամ Վարդևանյանն է ներկայացրել է նախագիծ, որով առաջարկում է Հայաստանում փոխել մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը նշանակված պատժի ժամկետում հաշվակցելու կարգը։
«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է կալանավորված անձի՝ անազատության մեջ անցկացրած մեկ օրը ազատազրկման պատժի երկու օրվա դիմաց հաշվարկելու հնարավորություն սահմանել։ Գործող կարգավորմամբ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ գտնվելու մեկ օրը հաշվակցվում է ազատազրկման պատժի մեկ օրվա դիմաց։ Նախագծով առաջարկվում է այդ հարաբերակցությունը դարձնել 1։2։ Նախագծի հեղինակի հիմնավորման համաձայն՝ փոփոխության նպատակը քրեակատարողական հիմնարկներում խախտված իրավունքների պաշտպանության և ազատազրկման ձևով պատիժ կրող անձանց իրավունքների հետ դրանց համաչափության ապահովումն է։ Հիմնավորման մեջ նաև անդրադարձ է կատարվում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահման պայմաններին, գերբնակեցման խնդրին և միջազգային կառույցների արձանագրած թերություններին։ Նախագծի հեղինակը հղում է անում նաև Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի զեկույցներին՝ ընդգծելով կալանավորված և դատապարտված անձանց պահման պայմանների բարելավման անհրաժեշտությունը։
Հավելենք, որ առաջարկվող օրենսդրական փոփոխությունը դեռ չի քննարկվել պետաիրավականա հանձնաժողովի նիստում։


















































ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգը կբարդանա
Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
Գազի պլանային անջատումներ Երևանում և մարզերում
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Տևական ժամանակ է՝ Երևանում երթևեկությունը կաթվածահար է. Դանիելյան
Ո՞նց կարելի էր քաղաքի կենտրոնում նման անշնորհք, անփույթ արձան տեղադրել. Hraparak.am