Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցին. հայկական համայնքի համար օրը պատմական է դարձել
ՌԴ Իվանովո քաղաքի հայ համայնքն աղուհացով է դիմավորել թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանին։
Տեղաբնակ հայերի համար օրը տոնական է. օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցին, որի հիմնօրհնեքի արարողությունը կատարվել է դեռևս 2017 թվականին Եզրաս Սրբազանի ձեռամբ։
Նշենք, որ շուրջ 10 տարի Իվանովոյի հայ համայնքը համատեղ ջանքերով, հույսով և աղոթական սպասումով է կառուցել եկեղեցին։
Քաղաքի բազմազգ բնակիչների կարծիքով` հայկական տուֆակերտ աղոթատունն իր ողջ համալիրով պերճաշուք ու յուրօրինակ տեսք է տալիս հնամենի եկեղեցիներով հարուստ քաղաքին։
Հավելենք, որ «Հրաշափառ» շարականի երգեցողության ներքո խորան բարձրացրեցին Սրբալույս Մյուռոնը, որով Եզրաս սրբազանն օծեց Սուրբ Սեղանը։
Նորակառույց հայկական եկեղեցին թեմակալ առաջնորդը կոչել է Սբ. Հովհաննես Մկրտչի անունով։
Այսպիսով, 2026 թվականի հոկտեմբերի 17-ը Իվանովոյի հայկական համայնքի համար դարձավ պատմական օր։ Այսուհետ ամեն օր կհնչեն եկեղեցու զանգերը` որպես կոչ աղոթքի ու համախմբման։


















































Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
Գազի պլանային անջատումներ Երևանում և մարզերում
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Տևական ժամանակ է՝ Երևանում երթևեկությունը կաթվածահար է. Դանիելյան
Ո՞նց կարելի էր քաղաքի կենտրոնում նման անշնորհք, անփույթ արձան տեղադրել. Hraparak.am