Մենք այսօր հանդիպում ենք միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների դարաշրջանում. Միրզոյան
Այսօր Երևանում ՄԱԿ-ի Կենսաբազմազանության 17-րդ համաժողովի (COP17) բացման արարողությանը ելույթ է ունեցել ՀՀ ԱԳ և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով միջազգային բազմակողմ համագործակցության և կենսաբազմազանության պահպանման առանցքային նշանակությունը։ Նախարարն իր ելույթում անդրադարձել է աշխարհում տեղի ունեցող աշխարհագրաքաղաքական և տնտեսական փոփոխություններին․ «Մենք այսօր հանդիպում ենք միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների դարաշրջանում։ Աշխարհագրաքաղաքական լարվածությունը, տնտեսական անորոշությունը և մրցող ազգային առաջնահերթությունները աճող ճնշում են գործադրում միջազգային կառույցների և համագործակցության ձևավորված մեխանիզմների վրա։ Այսպիսի հանգամանքներում ՄԱԿ-ի և մի շարք այլ հայտնի միջազգային կազմակերպությունների կարևորությունը նպաստում է այնպիսի շրջանակի ձևավորմանը, որտեղ պետությունները, անկախ ռեսուրսներից, կարողություններից ու քաղաքական տարբերություններից, կարող են հավասար պայմաններում քննարկել, համադրել իրար բախվող շահերը և հետապնդել համագործակցության նպատակը։ Արդյունավետ բազմակողմանիությունը Հայաստանի համար մեր արտաքին քաղաքականության կարևոր մաս է»,- նշել է նա։
Իր խոսքում, անդրադառնալով Հայաստանի կողմից COP17 համաժողովն ու առաջնորդների գագաթնաժողովը հյուրընկալելու որոշմանը, Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ դա վերահաստատում է երկրի պատրաստակամությունը՝ ակտիվորեն նպաստելու գլոբալ բնապահպանական գործընթացներին․
«Նախագահությունը դիտարկում ենք ոչ թե որպես ինքնանպատակ, այլև որպես հնարավորություն՝ կողմերին օգնելու ձևավորել վստահություն, հաղթահարել տարբերությունները և առաջ մղել ընդհանուր օրակարգը․․․ Մենք առաջ կգնանք անկողմնակալությամբ, ներառականությամբ և հարգանքով՝ մեր կոնվենցիայի միջկառավարական բնույթից ելնելով»,-նշել է նա։
Իր ելույքի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը հատուկ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ կենսաբազմազանության պահպանությունը դուրս է գալիս զուտ բնապահպանության շրջանակներից և Կենսաբանական բազմազանության կարևորությունը միջազգային օրակարգում անցնում է շրջակա միջավայրի պահպանության համակարգից անդին․«Կլիմայի փոփոխությունը, պարենային անվտանգությունը, կայուն զարգացումը, կենսաբանական բազմազանությունը փոխկապակցված են սերտորեն։ Մեկ ոլորտում կայացված որոշումներն ակնհայտորեն աճող ազդեցություն կարող են ունենալ մնացած բոլոր ուղղություններում․․․ Սա ենթադրում է ավելի սերտ համակարգում այս ոլորտներում և ավելի մեծ ուշադրություն փոխկապակցվածությանը»,- իր խոսքում նշել է Միրզոյանը։
Ելույթի ավարտին Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել բոլոր պատվիրակություններին Երևան այցելելու համար' մաղթելով արդյունավետ քննարկումներ։


















































Իրանը TRIPP-ի մասով մեզ հարցեր է տվել, պատասխանել ենք, մտահոգությունները փարատված են. Արարատ Միրզոյան
Հայաստանը փորձում է ԵԱՀԿ-ից նոր ակնկալիքներ ձևավորել. Արարատ Միրզոյան
ԱԳՄԱ նախարարությունում կայացել է նախարար Արարատ Միրզոյանի և ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի առանձնազրույցը
Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել ավելի շուտ, քան նոր բանագնաց կնշանակվի․ Միրզոյան
Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
Գազի պլանային անջատումներ Երևանում և մարզերում
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Տևական ժամանակ է՝ Երևանում երթևեկությունը կաթվածահար է. Դանիելյան
Ո՞նց կարելի էր քաղաքի կենտրոնում նման անշնորհք, անփույթ արձան տեղադրել. Hraparak.am