Ջարդարարները պատասխան կտան իրենց գործողությունների համար, իշխանությունները կզբաղվեն գների աճով. Մակրոնը դիմել է ազգին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից։ Այս մասին հաղորդում է Le Monde-ն։
Նա միևնույն ժամանակ ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները՝ կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։
«Նրանք, ովքեր ավերել են, պետք է վճարեն։ Նրանք, ովքեր թալանել են, պետք է հատուցեն վնասը», — հայտարարել է Մակրոնը կիրակի երեկոյան։
Միևնույն ժամանակ նախագահը կոչ է արել չշփոթել խաղաղ բողոքի ակցիաների մասնակիցներին ջարդարարների հետ։ Ըստ նրա, իշխանությունները պետք է միաժամանակ հաշվի առնեն քաղաքացիների պահանջները և ապահովեն հասարակական կարգի պահպանումը։
Աղբյուրի փոխանցմամբ, Մակրոնը վառելիքի գների աճը կապել է Պարսից ծոցում հակամարտության հետևանքների հետ, որին Ֆրանսիան չի մասնակցել։ Նա հայտնել է, որ արդեն երկուշաբթի կշարունակի միջազգային բանակցությունները՝ ուղղված Ֆրանսիա վառելիքի և գազի մատակարարումների ապահովմանը, և կմեկնի Պարսից ծոցի երկրներ։
Ըստ նախագահի, որ երիտասարդությունը «խոր անհանգստություն» է ապրում ապագայի անորոշության, կյանքի և ուսման պայմանների, մասնագիտության ընտրության և հասարակության մեջ իր տեղի վերաբերյալ։ Նրա համոզմամբ, իշխանությունները պետք է լսեն երիտասարդներին՝ չնվազեցնելով նրանց խնդիրների լրջությունը։
Մակրոնը հայտարարել է, որ արդեն այս շաբաթ կառավարությունը կսկսի քննարկումներ ավագ դպրոցի աշակերտների, ուսանողների, դասախոսների, արհմիությունների, գործատուների և տեղական ընտրված ներկայացուցիչների հետ՝ երիտասարդության պահանջներին պատասխաններ մշակելու համար։
Ուղերձի ավարտին նա ֆրանսիացիներին կոչ է արել վեց ամիս անց կայանալիք նախագահական ընտրություններից առաջ նախապատվությունը տալ ժողովրդավարական բանավեճերին։


















































Մակրոնի հավանության վարկանիշը կրկին նվազել է
Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները վերջին տարիներին հասել են նոր մակարդակի․ Փաշինյան
Սա լոկ դատավարություն չէ մեր նկատմամբ, սա հայ ժողովրդի, միջազգային իրավունքի, Աստծո պատվիրանների նկատմամբ դատավարություն է. Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից
Խաղաղության գիտակցությանը հասել ենք հազարավոր կյանքերի գնով․ Նիկոլ Փաշինյան
Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
Գազի պլանային անջատումներ Երևանում և մարզերում
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Տևական ժամանակ է՝ Երևանում երթևեկությունը կաթվածահար է. Դանիելյան
Ո՞նց կարելի էր քաղաքի կենտրոնում նման անշնորհք, անփույթ արձան տեղադրել. Hraparak.am