ԱՄՆ-ն Ռուսաստանի համար առաջարկում է ևս մեկ փրկարար օղակ՝ թույլ տալով նրան ավելի շատ գազ վաճառել Եվրոպային
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Եվրամիության ներկայացուցիչներին առաջարկել են կրկին ավելացնել ռուսական գազի գնումները, որոնք կրճատվել էին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը։ Ուիթքոֆն ու Քուշները Ուկրաինային առաջարկել են վերսկսել ռուսական գազի տարանցումը։ Թրամփի հատուկ բանագնացները ռուսական գազի արտահանումը Եվրոպա վերականգնելը դիտարկում են որպես խաղաղ կարգավորման մի մաս։
Աղբյուրի փոխանցմամբ, նրանք կարծում են, որ դա ձեռնտու կլինի ինչպես Ուկրաինային, որը կկարողանա վերականգնել տարանցումից կորցրած եկամուտները, այնպես էլ եվրոպացի քաղաքական գործիչներին, որոնց ընտրողները դժգոհ են էներգակիրների գների բարձրացումից։
Սակայն, ըստ աղբյուրի, Եվրոպական կողմը մերժել է Ուիթքոֆի և Քուշների առաջարկը։ Նրանց խոսքով՝ որոշ եվրոպացի և ուկրաինացի պաշտոնյաներ կարծում են, որ ԱՄՆ-ն ձգտում է վերականգնել ռուսական գազի մատակարարումները Եվրոպա նաև այն պատճառով, որ ցանկանում է մասնաբաժին ստանալ դրա արտահանումից։ Եվրամիությունը շարունակում է ռուսական գազ գնել, սակայն Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո այդ գնումները զգալիորեն կրճատվել են։
Հավելենք, որ եթե 2021 թվականին ռուսական գազն ապահովում էր ԵՄ-ի գազի պահանջարկի 45%-ը, ապա 2025 թվականին այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 13%։ Ուկրաինան 2025 թվականից դադարեցրել է ռուսական գազի տարանցումը Եվրոպա՝ կորցնելով տարեկան շուրջ մեկ միլիարդ դոլար տարանցման վճարներից։


















































Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների և մաքսատուրքերի կիրառումը
Ես շատ քիչ դիմահարդարվում եմ․ եթե գոնե մի փոքր չքսես, նման կլինես դիшկի․ Թրամփ
Ուկրաինական պшտերազմը պետք է ավարտվի․ Թրամփ
Թրամփը վստահություն է հայտնել, որ Ուկրաինայում ճգնաժամը շուտով կկարգավորվի
Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
Գազի պլանային անջատումներ Երևանում և մարզերում
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Տևական ժամանակ է՝ Երևանում երթևեկությունը կաթվածահար է. Դանիելյան
Ո՞նց կարելի էր քաղաքի կենտրոնում նման անշնորհք, անփույթ արձան տեղադրել. Hraparak.am