Ուկրաինական պшտերազմը պետք է ավարտվի․ Թրամփ
Ուկրաինական պատերազմը պետք է ավարտվի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Այս պատերազմը պետք է ավարտվի: Այս պատերազմը չէր սկսվի, եթե ընտրությունների արդյունքները կեղծված չլինեին», - հայտարարել է Թրամփը Ջորջիա նահանգում Կոնգրեսի նոյեմբերյան միջանկյալ ընտրությունների նախօրեին Հանրապետական կուսակցության աջակիցների առջև հանրահավաքի ընթացքում ունեցած ելույթում: Ընդ որում, նա քննադատել է բարձրագույն պետական պաշտոնում իր նախորդին՝ Ջո Բայդենին:
«Ես կառուցել եմ մեր զինված ուժերը, իսկ նա շատ բան է տվել Ուկրաինային: Բայց մենք դրանք, ըստ էության, վերականգնել ենք, և շուտով դրանք ամբողջությամբ կվերականգնվեն: Նա շատ բան է տվել։ Նա կարող էր դրա համար փող վերցնել, վաճառել Եվրոպային, իսկ նրանք կվճարեին: Գիտե՞ք՝ ես ինչ եմ անում: Ես վաճառում եմ դա Եվրոպային, իսկ նրանք անում են դրա հետ այն, ինչ ուզում են», - շարունակել է Թրամփը, ում խոսքով՝ ԱՄՆ-ը փոխարենը ստանում է միլիարդավոր դոլարներ:
«Բայդենը Ուկրաինային բաժանել է 350 միլիարդ դոլարի զենք և կանխիկ դրամ: Լավ չէ, լավ չէ», - ընդգծել է նա:


















































Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
36 ժամ ջրանջատումներ Երևանում և մարզերում
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
Գազի պլանային անջատումներ Երևանում և մարզերում
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան